Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքրիր պատմություն ադամանդների մասին.
Ամենապատմական «Կոխինոր»-ի ադամանդը
Այս քարի պատմությունը ամենահինն է. այն ոչ հարյուր, ոչ երկու հարյուր, ոչ էլ հինգ հարյուր տարեկան է: Այն քսան դարերի պատմություն ունի: Առասպելին համաձայն՝ այդ սպիտակ ադամանդի առաջին սեփականատերն է եղել Հնդկաստանում՝ Յամունա գետի ափին գտնված մանուկը, ում ճակատին շողշողացել է 600 կարատի քաշով ադամանդը: Մանուկը Արևի աստծո ոդին էր՝ Կարնան:Քարի մասին առաջին գրավոր վկայությունները հայտնվել են 14-րդ դարում, որոնց համաձայն այն պատկանել է Մալվայի ռաջային, իսկ որոշ ժամանակ անց հայտնվել է Մեծ Մոգոլների գանձարանում և զարդարել Թաջ Մահալի նախաձեռնող Շահ Ջահանի գահը: Դժբախտ պատահարների մի ողջ շարանից հետո ադամանդը հայտնվել է Անգլիայում 1851 թվականին, որտեղ այն հանձնվել է Վիկտորիա թագուհուն, ում հրամանով քարը մշակվել է և 186 կարատից դարձել 108,93-կարատանոց ադամանդ: Ներկայումս «Կոխինորը» զետեղված է Թագավորական պետական թագում և պահպանվում է լոնդոնյան Թաուերում:
Ամենախոշոր «Կուլլինան»-ի ադամանդը
Այս քարը հայտնաբերվել է 1905 թվականին՝ բրիտանական Տրանսվաալ գաղութում (ներկայումս Հարավ-Աֆրիկյան Հանրապետության տարածքում): Դեռևս մշակվելուց առաջ ալմաստի քաշը կազմել է 3106 կարատ: Անգլո-բուրերի պատերազմից հետո Տրանսվաալյան Հանրապետության կառավարությունը այն նվիրել է Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ին ի նշան հաշտության: 1908 թվականին ալմաստը մասերի է բաժանվել հայտնի ամստերդամյան ոսկերիչների՝ Ասկոր եղբայրների կողմից: Աշխտանքի ավարտից հետո ալմաստը վերածվել է երկու խոշոր, յոթ միջին և իննսունվեց մանր մաքրագույն ադամանդների: Նրանցից ամենախոշորը՝ «Աֆրիկայի աստղ» կամ «Կուլլինան I» ադամանդի քաշը կազմում է 530,2 կարատ և իրենով է զարդարում Մեծ Բրիտանիայի թագավորական գայիսոնը, իսկ երկրորդ խոշորագույնի՝ «Կուլլինան II»-ի քաշը կազմում է 317,4 և զետեղված է բրիտանական թագի մեջ:
Ամենառոմանտիկ «Օրլովը»-ի ադամանդը
Այն Ռուսաստանի Ալմաստե Հիմնադրամի խոշորագույն ադամանդն է: Այդ թանկարժեք քարի քաշը կազմում է 199,6 կարատ: Համաձայն առասպելին՝ այդ քարը զետեղված է եղել Բրահմա աստծո քանդակում Մադրասում, իսկ այնուհետև առևանգվել է ֆրանսիացի զինվորականի կողմից: 1768 թվականին քարը հայտնվել է Ամստերդամում, որտեղ այն գնել է հանրահայտ ռուսաստանյան կոմս Օրլովը, ով այն նվիրել է իր թագակիր սիրեցյալին՝ Եկատերինա II-ին: Քարը զետեղվել է արծաթե շրջանակի մեջ և փակցվել է Ռուսաստանի թագավորական գայիսոնի վերևի հատվածում:
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.