fbpx

Ինչպե՞ս աչքերի միջոցով որոշել, թե ինչ է մտածում մարդը

Այո-այո, աչքերը հոգու հայելին են։ Իհարկե, եթե կարողանաս կառավարել քեզ, ապա հնարավոր է թաքցնել իրական էմոցիաները։ Բայց սովորաբար մարդիկ մոռանում են, որ իրենց մատնում են աչքերը։

Մարդու հայացքը, նույնիսկ այն, թե որ կողմ է այն ուղղված, շատ բան կարող է ասել այն մասին, թե ինչ է մտածում տվյալ մարդը։

Երբ մարդը ցանկանում է պնդել իր սուտն ու գիտակցաբար ստում է, նա աշխատում է տեսողական կապ պահպանել։ Նա նայում է զրուցակցի աչքերին։ Նա ցանկանում է իմանալ՝ արդյոք հավատու՞մ եք իր ստին։ Իսկ երբ մարդը ցանկանում է այնպես ստել, որ այդ մասին բոլորը մոռանան, փորձում է շեղել ձեր ուշադրությունը։ Իբր, գործով այլ սենյակ է գնում, սկսում է թղթեր հավաքել և ինչ-որ բան ասել քթի տակ։ Ի դեպ, երբեմն մարդը կարող է աչքերի մեջ նայել՝ աջակցություն գտնելու հույսով։ Նա կարող է նաև չստել, բայց նաև վստահ չլինել իր իրավացիության մեջ։

Հետևեք թարթումներին։ Մարդիկ ստելիս հաճախ են իրենց կամքից անկախ թարթում աչքերը, քանի որ դա սթրես է։ Սակայն թարթումը կարող է նշանակել, որ զրույցի թեման տվյալ մարդու համար տհաճ է և ցավ է պատճառում նրան։ Որքան հազվադեպ է մարդը թարթում աչքերը, այնքան ավելի երջանիկ է նա այդ պահին։

Նայեք մարդու աչքերին, երբ նա պատասխանում է ձեր հարցին։ Որպես կանոն, եթե հայացքը թեքում է, նշանակում է՝ լարում է հիշողությունը՝ ճշմարտությունն ասելու համար։ Կարևոր է, թե որ կողմ։ Լավ կլինի ուսումնասիրել հոգեբանների սխեման՝ հայացքի մեկնաբանությունը հասկանալու համար։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
Ինչպե՞ս աչքերի միջոցով որոշել, թե ինչ է մտածում մարդը
Կարևոր խորհուրդներ՝ Մեջքի հետ կապված խնդիր ունեցողների համար (հոլովակների շարք)