fbpx

«Մարդ ծնվել հնարավոր է, իսկ ահա մարդ մնալ…»։ Հոլիվուդի ամենավառ բայց չափազանց համեստ աստղերից մեկը՝ Կիանու Ռիվզ

Դերասան Կիանու Ռիվզը բաց է թողնում իր նոր «Աստծո դուստրը» ֆիլմի նկարահանումների ավարտին նվիրված, Նյու Յորքի ակումբներից մեկում կազմակերպված երեկույթի առաջին 20 րոպեները:

Նա համբերատար սպասում է անձրևի տակ, որ իրեն ընդունեն։ Նրան ոչ ոք չճանաչեց։ Ակումբի սեփականատերն ասում է. «Ես նույնիսկ չգիտեի, որ Կիանուն կանգնած է անձրևի տակ և սպասում է, նա ոչ մեկին ոչինչ չի ասել»:

Նա օգտվում է հասարակական տրանսպորտից։ Նա քիչ իրեր ունի և չունի թիկնապահներ։

Նա հեշտությամբ շփվում է փողոցում անօթևան մարդկանց հետ և օգնում նրանց։

Նա կարող է պարզապես հոթ-դոգ ուտել այգում՝ սովորական մարդկանց մեջ նստած։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Դերասանը «Մատրիցա» ֆիլմից իր հոնորարների գրեթե 90%-ը (որը կազմում է 80 մլն դոլար) տվել է դիմահարդարներին, հատուկ էֆեկտների մասնագետներին և այլ գործընկերներին, որոնց աշխատավարձը շատ ավելի ցածր է եղել, քան դերասաններինը։ Բացի այդ, նա նաև 12 մոտոցիկլետ է նվիրել կասկադյորներին՝ ի նշան նրանց հմտությունների:

Նա կրճատել է իր հոնորարը «Սատանայի փաստաբանը» ֆիլմում, որպեսզի բավարար գումար լինի Ալ Պաչինոյին հրավիրելու համար։

Գրեթե նույն ժամանակ մահանում է նրա լավագույն ընկերը, իսկ նրա ընկերուհին կորցնում է երեխային և շուտով մահանում ավտովթարից: Իսկ քույրը հիվանդանում է լեյկոզով։ Կիանուն չի կոտրվում. նա հինգ միլիոն դոլար է նվիրաբերում քրոջը բուժող կլինիկային, հրաժարվում է նկարահանումներից (նրա հետ լինելու պատճառով): Դերասանը ստեղծել է «Լեյկեմիայի» հիմնադրամ՝ զգալի գումարներ նվիրաբերելով յուրաքանչյուր ֆիլմի հոնորարից։ Նա հրաժարվել է կազմակերպությունն անվանել իր անունով: Կիանուին խորթ է փառասիրությունը: Բացի այդ, նա ակտիվորեն աջակցում է բնապահպանական տարբեր նախաձեռնություններին և պայքարում է կենդանիների իրավունքների համար։

Մարդ ծնվել հնարավոր է, իսկ ահա մարդ մնալ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
«Մարդ ծնվել հնարավոր է, իսկ ահա մարդ մնալ…»։ Հոլիվուդի ամենավառ բայց չափազանց համեստ աստղերից մեկը՝ Կիանու Ռիվզ
«Զավեշտն այն է, որ մենք սովորում ենք ճիշտ ապրել, երբ արդեն շատ ուշ է լինում»: Հարուստ բժշկի խոստովանությունը մահվանից առաջ