Ձեզ ենք ներկայացնում փաստեր Կոկա-Կոլայի գյուտարար Ջոն Պեմբերթոնի և Հիմնադիր Էյզա Գրիգս Քենդլերի մասին:
1. Ջոն Պեմբերթոն` ամերիկացի դեղագործ, ակնաբույժ, ամերիկյան կոնֆեդերացիայի բանակի նախկին սպա, Կոկա-Կոլայի գյուտարար։
1886 թվականին ատլանտացի բժիշկ և դեղագործ Ջոն Պեմբերթոնը հարավամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, սթրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։
2. Սկզբում օշարակը Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը վաճառվում էր մեկ բաժինը հինգ ցենտով։
3. Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս վաճառողը, պատահաբար շփոթելով ծորակները, սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-Կոլա։ Այս խմիչքի անվանումը հնարել է Պեմբերթոնի հաշվապահը։
4. Էյզա Գրիգս Քենդլեր. ամերիկացի ձեռնարկատեր, Կոկա Կոլա ընկերության հիմնադիր։ Եղել է նաև Ջորջիա նահանգի Ատալանտա քաղաքի քաղաքապետ: Իր կարիերան սկսել է որպես դեղատան սեփականատեր։
5. 1887 թվականին նա 2300 դոլարով գնել է Ջոն Պեմբերթոնի հայտնագործած «Կոկա-Կոլայի» բաղադրատոմսը։ «Կոկա-Կոլայի» հաջողությունները նրան բերել են մեծ հարստություն։ 1892 թվականին նա հիմնադրել է Կոկա Կոլա ընկերությունը։ Մեկ տարի անց Քենդլերը պաշտպանել է Կոկա Կոլա բրենդը և 1895 թվականին սկսել է վաճառել իր ապրանքը Միացյալ Նահանգներում իսկ 1896 թվականից՝ նաև հարևան երկրներում։
6. Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրական գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։
7. Հետաքրքիր է, որ Կոկա-Կոլայի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտն ավելացավ։
8. 1894 թվականից Կոկա-Կոլան արդեն վաճառվում էր շշերով։
9. Կոկա-Կոլայի իրական բաղադրությունը ամբողջ աշխարհում գիտի 2 մարդ, դրա համար նրանց արգելվում է ճանապարհորդել միասին:
10. Ամեն օր ամբողջ աշխարհում սպառվում է ավելի քան 1.9 մլրդ չափաբաժին Կոկա-Կոլա:
11. «Interbrandi» պարբերականի վարկածով՝ 2005-2011 թվականներին Կոկա-Կոլան համարվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը:
12. Վաճառվում է աշխարհի ավելի քան 200 երկրներում։
13. Ջոն Պեմբերթոնը՝ Կոկա-Կոլայի գյուտարարը, մահացել է 1888 թվականի օգոստոսին, Ատալանտայում, 57 տարեկան հասակում, աղքատության մեջ:
Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: