Ավոկադոն կարելի է համարել բնության ստեղծած ամենաօգտակար մրգերից մեկը։ Այս միրգը օգտակար է հատկապես կանանց և աղջիկներին, քանի որ ամեն առումով հարմարեցված է նրանց օրգանիզմին։ Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ ավոկադոն շատ օգտակար է կանացի օրգանիզմի նաև հղիության ժամանակ։
Ձեզ ենք ներկայացնում այն բոլոր առավելությունները, որոնք ունեն պարբերաբար ավոկադո ուտող մարդիկ։
-
- Մաքրում է արյունը վնասակար խոլեստերինից։ Օլիենային թթուն, որով հարուստ է ավոկադոն, ակտիվորեն խանգարում է խոլեստերինի ձևավորմանը և մաքրում է արյունը։
- Վիտամին E-ի ռեկորդային պարունակություն։ Վիտամին E-ն պաշտպանում է օրգանիզմը, մասնավորապես՝ բջիջները, և խափանում է տարատեսակի վիրուսների պատճառով դրանց վնասմանը։ Բացի այդ՝ այն բջջային մակարդակում պայքարում է ծերացմամբ պայմանավորված փոփոխությունների դեմ։
- Այն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունն ու բարելավում է հիշողությունը։
-
- Ավոկադոյում առկա կալիումը կարգավորում է սրտի աշխատանքը։
- Պարբերական օգտագործման դեպքում ավոկադոն բնականոն կերպով կարգավորում է արյան ճնշումը։
- Կարգավորում է արյան շրջանառությունը։ Շնորհիվ ավոկադոյի վիտամինա-հանքային կոմպլեքսի, այն է՝ B2 վիտամին, երկաթ ու պղինձ, կարգավորվում է արյան շրջանառությունը հատկապես փոքր հասակում։
- Բարձրանում է աշխատունակությունը։
-
- Ավոկադոն բնական հակաօքսիդանտ է, ինչը շատ օգտակար է օրգանիզմի պաշտպանության գործում։
- Ուժեղացնում է իմունային համակարգը։ Շնորհիվ վիտամին C-ի բարձր պարունակության՝ ավոկադոն շատ օգտակար կլինի իմունային համակարգն ամրապնդելու գործում, հատկապես գրիպի և այլ վիրուսների տարածման շրջանում։ Այն նաև օգնում է վիրուսային հիվանդությամբ վարակվելուց հետո արագ վերականգնվելուն։
- Ավոկադոն խափանում է քաղցկեղածին բջիջների զարգացմանն ու բազմացմանը։
- Ամրապնդում է ատամներն ու ոսկորները։ Կալցիումի և ֆոսֆորի բարձր պարունակության շնորհիվ ավոկադոն լավ վիճակում է պահում մարդու ատամներն ու ոսկորները։ Ֆոսֆորը նաև օգնում է բարելավել մտավոր ունակությունները։
- Պրոտեինի աղբյուր։ Ավոկադոն մսի բնական փոխարինողն է, քանի որ հարուստ է պրոտեինով և շատ օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մկանային մասսան ավելացնել։