Վերջերս հայերը իրենց համար նոր զվարճանք են գտել:
Բանը նրանում է, որ եթե մոտավորապես նայենք գուգլ թարգմանիչի (google translate) աշխատանքը, ապա էությունը հետևյալն է՝ բառերի շտեմարանը հավաքվում է մարդկանց կարծիքների հիման վրա: Այսինքն մարդիկ առաջարկում են համապատասխան բառի թարգմանություն, իսկ գուգլը ընտրում է ամենաշատ առաջարկված տարբերակը և ցուցադրում մեզ:
Եվ հիմա մեր հայ «կատակասերները» մի քանի հոգով գուգլին առաջարկում են բառերի թարգմանության իրենց «հումորային» տարբերակները և քանի որ առաջարկած այս տարբերակը ամենաշատն է ստացվում՝ գուգլը ընտրում է հենց այս տարբերակը: Իսկ «կատակասերները» իրենց «գերօգտակար աշխատանքի» արդյունքից հրճվում և ուրախանում: Նրանց հետ ուրախանում ենք նաև մենք և հրճվանքով մեր ֆեյսբուքյան պատերին դնում ստացված արդյունքները:
Ահա մի քանի օրինակ այդ արդյունքներից.
Բայց չենք հասկանում որ այս զվարճանքով և ուրախությամբ ապականում ենք գուգլ թարգմանիչի հայերեն տարբերակ: Եվ հենց դրա համար է, որ երբ լուրջ գործ ենք անում և մեզ անհապաղ պետք է գալիս անգլերենից հայերեն կամ հակառակ թարգմանություն անել, երբ դիմում ենք գուգլի թարգմանիչին՝ ստանում ենք «ալեֆրանկի» թարգմանություններ: Եվ հետո էլ զայրանում ենք, որ գուգլի թարգմանիչը հայերեն լավ չի հասկանում:
Կո՛չ եմ անում վերջ տալ գուգլ թարգմանչի հայերեն տարբերակի ապականմանը: