fbpx

3 օրվա կանոն, որը կփոխի քո կյանքը

Երեք օրվա կանոնը այն է, որ դուք ամեն երեք օրը մեկ անգամ նոր հնարավոր նպատակներ եք դնում, որոնք հետագա երեք օրվա ընթացքում իրականացնելու եք:

Եռօրյա ժամկետը շատ քիչ է հսկայական նպատակ իրականացնելու համար, այդ պատճառով դուք պետք է հիշեք, որ նպատակը պետք է իրական և նման կարճ ժամանակահատվածում հասանելի լինի: Հենց այդ փոքրիկ նպատակները մեկ մեծ երազանքի բաղկացուցիչները կդառնան:

Երեք օրվա կանոնի շնորհիվ դուք համակարգված եղանակով կամրապնդեք ինքնավստահությունը և կտեսնեք ձեր աշխատանքի իրական արդյունքը: Ամեն անգամ հաջողության հասնելով`դուք լավ մոտիվացիայի նոր լիցք կստանաք, որպեսզի առաջ շարժվեք: Դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան ժամանակ առ ժամանակ սեփական աշխատանքի պտուղները քաղելը: Չէ որ անկումները և վերելքները հատուկ են ցանկացած գործի, սակայն ոմանք հետևում են միշտ տոնուսի մեջ լինելու սկզբունքին, իսկ մյուսներն արդյունքների են սպասում, որպեսզի հետո շարունակեն իրենց գործը: Այդ պատճառով եռօրյա հաջողությունները ձեզ կխթանեն նոր աշխատանքի համար:

Նույն եղանակով անհրաժեշտ է խթանել նաև ֆիրմայի մյուս աշխատակիցներին և ձեր մտերիմներին: Հոգ տարեք, որ յուրաքանչյուր գործում ձեր բոլոր ենթակաները և ընտանիքի անդամները եռօրյա հաջողությունների մոտիվացիա կունենան: Նրանք կտեսնեն իրենց աշխատանքի արդյունքը, ինչը նրանց ավելի շատ ուժեր և էներգիա կտա նոր գործեր կատարելու համար: Այդպիսի խթաններ կարող են դառնալ ձեր աջակցող խոսքերը, փոխհատուցումները, փոքրիկ նվերները, անձնական զրույցը (աշխատավայրում) կամ հանդիպումը (ռոմանտիկ ընթրիքը):

Կարճատև խթանները կսնուցեն մարդու ոգևորությունը: Դրա համար ձեզ իհարկե պետք է եռօրյա հաջողությունների ալիքի վրա լինել:

Չարժե մոռանալ, որ իսկական հաջողությունները կարող են ձեր ամսական աշխատանքի արդյունքը լինել, իսկ ձեր ներկայիս ջանքերը կդրսևորվեն, օրինակ, ընդամենը երեք ամիս անց: Չէ որ դուք չեք կարող վստահ լինել, որ միշտ ի վիճակի կլինեք երեք օրում ձեր առաջ նպատակներ դնել և իրագործել դրանք:

Որոշ պլաններ իրագործման համար ավելի շատ ժամանակ են պահանջում, այդ պատճառով ձեր ներկայիս ջանքերը կարող են արդյունք տալ միայն որոշ ժամանակից: Բայց դա չի նշանակում, թե դուք կարիք չունեք ջանք գործադրելու կամ էլ լիցքաթափվելու լճացման շրջանում, որովհետև հենց դրանք գուցե պատճառ դառնան նրան, ինչի կհասնեք կես տարուց:

Այդ պատճառով ձեզ թույլ մի տվեք թուլանալ ներկայիս հաջողության ֆոնին, թող ձեր գործողությունները միշտ արդյունավետ լինեն: Չէ որ հենց այդպես են վարվում հաղթողները, որոնց խոսքերը գործերից չեն տարբերվում:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
3 օրվա կանոն, որը կփոխի քո կյանքը
Ահա թե ինչ էր ասում Բոբ Մարլին սիրո և հարաբերությունների մասին