Էմոցիոնալ ինտելեկտը՝ ճանաչելու, հասկանալու և էմոցիաները կառավարելու ունակությունն է: Այն օգնում է ճիշտ որոշումներ կայացնել և նշանակալից հարաբերություններ կառուցել ձեր շրջապատի հետ:
Գոյություն ունեն մի շարք արտահայտություններ, որոնք էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ փորձում են չօգտագործել խոսքի ընթացքում: Եկեք հասկանանք, թե որոնք են այս արտահայտությունները …
«Ես ասում էի քեզ»
Խոսքի մեջ այս արտահայտությունը չօգտագործելը բավականին դժվար է: Հատկապես այն իրավիճակներում, երբ դուք զգուշացնում եք մարդուն ինչ-որ բան չանել, և նա անտեսում է այդ խորհուրդը: Արդյունքում, նա ստիպված է լուծել սխալ որոշումների հետևանքներով առաջացած խնդիրները:
Այնուամենայնիվ, ի՞նչ իմաստ ունի հիշեցնել այս մասին: Արդյո՞ք սա իրավիճակը դեպի լավը կփոխի:
Հաջորդ անգամ, երբ դա պատահի, պարզապես ասեք, որ ցավում եք: Ասացեք, որ դուք միշտ իր կողքին եք և պատրաստ եք աջակցել նրան: Սա ավելի դրական ազդեցություն կունենա, և ապագայում ձեր զրուցակիցը, ամենայն հավանականությամբ, կվստահի ձեր խորհուրդներին:
«Ո՞ւմ ինչ գործն է»
Դուք ինքերդ չափից շատ խնդիրներ ունեք: Հետևաբար, վերջին բանը, որ ուզում եք՝ լսել ինչ-որ մեկի նվնվոցը յուրաքանչյուր մանրուքի մասին:
Բայց այդ մանրուքը կարող է մեծ նշանակություն ունենալ ձեր զրուցակցի համար: Ցուցաբերելով կարեկցանք, երբ ինչ-որ մեկը առավելագույնս դրա կարիքն ունի, դուք կստանաք ընկեր:
Ժամանակ կանցնի, և ինքներդ կարող եք կարեկցանքի կարիք ունենալ: Մի մոռացեք սա:
«Դա իմ մեղքը չէ»
Անհաջողության մեջ այլ մարդկանց մեղադրելը չի հանգեցնի ձեր հաղթանակին: Եթե ինչ-որ մեկը սխալ է թույլ տվել, ժամանակ մի կորցրեք հասկանալու համար, թե ով է մեղավոր: Փոխարենը, ուշադրություն դարձրեք, թե ինչն է սխալ տեղի ունեցել, և ինչպես կարող եք այն շտկել:
«Ես պարտավոր չեմ այս գործն անել»
Այո, դուք զբաղված եք: Իհարկե, բոլորին չես կարող օգնել: Բայց մտածեք ղեկավարի, գործընկերոջ կամ ուսուցչի մասին, որին հարգում եք: Ամենայն հավանականությամբ, նրանց հանդեպ համակրանքը ոչ պակաս պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ միշտ պատրաստ են օգնություն առաջարկել:
Էմոցիոնալ ինտելեկտուալ մարդիկ պատրաստ են օգնել ինչով կարող են:
«Որովհետև ես այդպես եմ ասել»
Ի պաշտոնե, մարդը կարող է ղեկավար լինել: Այնուամենայնիվ, դա նրան երբեք չի դարձնի իսկական առաջնորդ: Փոխանակ հրամաններ տալու և ձեր հեղինակությամբ յուրաքանչյուրին ճնշելու, դուք պետք է ձգտեք ոգեշնչել ուրիշներին: Դրա համար բավական է ձեր գործողություններով ու գործերով անձնական օրինակ ծառայել:
Նրանք ձեզ կհետևեն: Կհետևեն ոչ թե հարկադրաբար, այլ այն պատճառով, որ ուզում են ձեզ հետևել:
«Ես ստիպված եմ չեղարկել մեր ծրագրերը»
Ժամանակակից աշխարհում մարդիկ շատ հաճախ են հրաժարվում պայմանավորվածություններից: Դրանք կարող են լինել ինչպես հանգստյան օրերի ծրագրեր, այնպես էլ լուրջ պայմանավորվածություններ:
Իհարկե, դա կարող է շատ պատճառներ ունենալ, բայց զարգացած էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ փորձում են խոստանալ միայն այն, ինչ իրականում կարող են անել: Նրանց խոսքը քարից կարծր է: Այդ պատճառով նրանք պահում են իրենց խոստումները, նույնիսկ եթե այդ պահին նրանց համար այդքան էլ հարմար չէ:
«Այո» (եթե ուզում եք «ոչ» ասել)
Սա ամենևին էլ այն մասին չէ, որ զարգացած էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ «այո» չեն ասում: Նրանք պարզապես լավ են մտածում նախքան համաձայնվելը:
Նրանք ստիպված են դժվար որոշումներ կայացնել, քանի որ նրանք գիտեն, որ այս կյանքում ամեն ինչ գալիս է իրենց ուշադրությունը ճիշտ բաշխելու ունակությունից:
Ի վերջո, ամեն անգամ, երբ համաձայնվում եք մի բանի, որը չեք ցանկանում անել, հրաժարվում եք այն ամենից, ինչը ձեզ համար իսկապես կարևոր է:
Պասիվ-ագրեսիվ արտահայտություններ
Էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ փոս չեն փորում ուրիշների համար և չեն օգտագործում պասիվ-ագրեսիվ մեկնաբանություններ իրենց դժգոհությունն արտահայտելու համար: Նրանք ուղիղ, բայց հարգալից արտահայտում են մտքերը:
Երբ բախվում են որոշման, որի հետ համաձայն չեն, ապա թաքուն չեն փորձում այն դիվերսիայի ենթարկել: Նման մարդիկ բացահայտ խոսում են անհամաձայնության մասին, բայց խոստանում են գործել: Այլ կերպ ասած, նրանք հույզերը մի կողմ են մղում և օգնում մարդուն:
Էմոցիոնալ ինտելեկտուալ մարդիկ կատարյալ չեն: Բոլորի նման, նրանք նույնպես սխալվում են: Այնուամենայնիվ, նրանք չեն ղեկավարվում միայն էմոցիաներով, ինչը նրանց օգնում է ավելի ռացիոնալ, առողջ որոշումներ կայացնել:
Մի խոսքով, նրանք ստիպում են հույզերին աշխատել իրենց համար, այլ ոչ թե իրենց դեմ: