fbpx

Սիրո տոն՝ Սուրբ Վալենտինի օր (+ֆլեշ անիմացիա)

Այսօր փետրվարի 14-ն է: Կաթոլիկ աշխարհը նշում է Սբ.Վալենտինի օրը: Սուրբ Վալենտինը համարվում է սիրո և սիրահարների հովանավորը: Հետևաբար այս օրը նշվում է, որպես սիրո օր: Փետրվարի 14-ին սիրահարները միմյանց սրտիկներ և սիրո խոստովանություններ են նվիրում:

Հայաստան ևս ներթափանցել է այս տոնը իր ավանդույթներով: Եվ հայերից շատ-շատերը նշում են սուրբ Վալենտինի օրը, չնայած նրան, որ հայերը ունեն իրենց սիրո հովանավորն ու սիրո օրը՝ Սուրբ Սարգիսը:

Ես դեմ չեմ, որպեսզի Հայաստանում նույնպես նշվի Սբ.Վալենտինի օրը, որպես սիրո օր, քանի որ մեզ հայերիս այժմ անչափ պակասում է սերը: Բայց կցանկանաի, որ յուրաքանչյուր մարդու համար սիրո օր լինի ամեն Աստծո օր:

Սիրով լի կյանք եմ մաղթում բոլորիդ և նվիրում այս ծիծաղելի ֆլեշ անիմացիան նվիրված սիրո տոնին:

Ուղղակի սեղմի՛ր նկարին.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սիրո տոն՝ Սուրբ Վալենտինի օր (+ֆլեշ անիմացիա)
Ինտելեկտուալ ԹԵՍՏ. Հետաքրքիր փաստեր պատմությունից և աշխարհագրությունից