Ցատկիր, քանի կարող ես:
«Եթե դոդոշ վերցնեք, դնեք ջրով լի կաթսայի մեջ և կաթսան դնեք կրակին, ապա մի հետաքրքիր բան կտեսնեք. դոդոշը հարմարվում է ջրի ջերմաստիճանին, մնում է ներսում և շարունակում է հարմարվել ջերմաստիճանի բարձրացմանը:
Բայց երբ ջուրը հասնում է եռման աստիճանի, դոդոշը, որը կցանկանար ցատկել կաթսայից՝ չի կարողանում, քանի որ չափազանց թույլ է և հոգնել է այն ջանքերից, որը նա թափել է ջերմաստիճանին հարմարվելու համար:
Ոմանք կասեն, որ եռացող ջուրը սպանեց դոդոշին … իրականում դոդոշին սպանեց որոշելու իր անկարողությունը՝ թե ԵՐԲ պետք է ցատկել:
Այնպես որ, դադարեք «հարմարվել» սխալ իրավիճակներին, բռնի փոխհարաբերություններին, մակաբույծ ընկերներին և շատ այլ բաներին:
Եթե շարունակեք հարմարվել, ռիսկի եք գնում «մահանալ» ներքուստ:
«Ցատկե՛ք, քանի կարող եք»:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: