fbpx

ԹԵՍՏ․ Ընտրեք սիմվոլներից մեկը և ստացեք խորհուրդ

Իմացեք, թե անցյալ կյանքի ո՞ր պրոբլեմն է ազդում ձեր ներկայիս կյանքի վրա:

Մեր պրոբլեմների մեծ մասը կապված են կյանքի նախկին փորձերի հետ: Այդ պրոբլեմները առաջվա պես կարող են բուժում և պարզաբանում պահանջել:

1. Առաջ շարժվելու վախ

Այս կյանքում դուք մարտնչում եք, կրճատելով մարդկանց և տոկսիկ իրադարձությունների հետ շփումները: Այդ մարտը գալիս է նախկին կյանքից, որում մարդիկ առանց զգուշացման վտարված էին ձեր կյանքից՝ մահ, հիվանդություն, պատերազմ, դավաճանություն և այլն: Նախկին կյանքում դուք եղել եք միայնակ, որովհետև կորցրել եք մարդկանց, որոնց հետ եղել եք մտերիմ: Այս կյանքում դուք չեք ունենա առողջության, սիրող մարդկանց և հավասարակշռված հարաբերությունների պակաս:

2. Վստահություն

Նախկին կյանքում ձեզ հաճախ ստել են և օգտագործել: Ձեր շուրջը գտնվող մարդիկ օգտվել են ձեր բարի բնույթից, և վերջիվերջո թողել են ձեզ ձեռնունայն: Ներկա պահին ձեզ համար շատ դժվար է վստահել ուրիշների: Չնայած խելամիտ է չհավատալ այն ամենին, ինչ լսում ես, սակայն գալիս է մի պահ, երբ չափազանց չվստահող լինելն էլ դառնում է անտեղի: Եվ այդպես դուք կարող եք դառնալ ճգնավոր: Այդ պրոբլեմը լուծելու առաջարկություններից մեկը կայանում է նրանում, որպեսզ անմիջապես չորոշես, թե ով է վստահության արժան և ով ոչ: Իրավիճակին մի փոքր ժամանակ տվեք և թողեք, որպեսզի այն զարգանա ինքնուրույն:

3. Անձնական սահմանների նշում

Դուք երբևէ նկատե՞լ եք, որ մարդիկ, շատ հաճախ, անցնում են թույլատրելիի սահմանները: Ձեր հարաբերությունների պրոբլեմներից մեկը՝ սեփական համոզմունքներում ուժեղ մնալն է, խոստանալ ինքդ քեզ և սովորել «ՈՉ» ասել, երբ ցանկանում ես ասել «ոչ»:

Նախկին կյանքում դուք միշտ բոլորին «այո» էիք ասում, և դուք կորցրել էիք ձեր ինքությունը, որովհետև ցանկանում էիք համապատասխանել ընդունված սահմաններին: Բանը նրանում է, որ դուք չեք կարող դուր գալ բոլորին և հենց այդ պատճառով դուք պետք է գծեք անձնական սահմաններ, այլապես կտառապեք՝ փորձելով դուր գալ բոլորին, զոհելով սեփական բարեկեցությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ․ Ընտրեք սիմվոլներից մեկը և ստացեք խորհուրդ
Մարկ Տվենի անհամեստ մեջբերումների փոքրիկ հավաքածու