Mozilla Foundation ընկերությունը հայտարարել է, որ հասանելի է Firefox դիտարկչի 10-րդ տարբերակը: Նոր տարբերակում, մասնավորապես, շտկվել է ութ խոցելիություն “բարձր” և “կրիտիկական” վտանգավորության: Ամենամեծ անցքերից մեկը այն էր, որ այն թույլ էր տալիս վնասարարներին XSS–հարձակումներ իրականացնել (ներմուծել վնասակար կոդը անմիջապես դաշտերում կամ հասցեյի տողում), քանի որ դիտարկիչը անվտանգության ստուգում չէր կատարում:
Բացի դրանից 10-րդ տարբերակում դիտարկչի թարմացման հետ միասին բոլոր լրացումները կհամարվեն համատեղելի: