fbpx

Շնչիր՝ կլինի այն, ինչը պետք է լինի, և այլ կերպ չի լինի

Շունչ քաշեք: Մեկ: Երկու: Երեք …

Շունչ քաշեք:

Մեկ: Երկու: Երեք …

Քեզ համար հեշտ չի լինի համակերպվել դրան, բայց ինչ պետք է լինի՝ կլինի: Դա լավ է, թե վատ: Նույնիսկ եթե փորձես կանխել դա, նույնիսկ եթե դա քեզ կոտրում է կամ տխրեցնում, երկնքում պլանավորածը հնարավոր չէ կանխել:

Դա նման է բախտի ընտրությանը հենց այն պահին, երբ ծնողներդ քեզ բեղմնավորեցին: Դու կարող է դա չիմանաս (ոչ ոք չգիտի), բայց ամեն ինչ ժամանակի ձեռքում է: Իսկ այն շարունակում է  տկտկալ քո յուրաքանչյուր շնչով:

Հենց այդ պատճառով շնչիր:

Ինչ էլ որ քեզ հիմա տանջի, դա քեզ միայն ուժեղացնում է: Այն, ինչ կոտրվեց, մի օր կվերականգնվի: Ինչ էլ որ փշուրների է վերածվել, մի օր բոլոր բեկորները նորից կհայտնվեն իրենց տեղում:

Ցավում եմ, եթե ամեն ինչ այնպես չէ, ինչպես դու էիր ծրագրել, բայց վերևում ինչ-որ մեկը հոգ է տանում քո մասին, և, հետևաբար, չպետք է անհանգստանաս:

Թեկուզ դու ինքդ չես ընտրել քո քարտերը, բայց դա կարող է լինել քո հաջողակ օրը: Պարզապես շարունակիր հավատալ և շարունակիր դիմանալ:

Դու պետք է համոզվես, որ անվնաս կմնաս: Պետք է հիշես, թե իրականում ով ես դու: Համոզվես, որ այն ամենից հետո, ինչ նախատեսված էր տեղի ունենալ, դու դեռ քեզ ունես: Մի կորցրու ինքդ քեզ:

Շնչիր:

Միշտ կորած չես լինի:

Ի վերջո, նրանից, ինչ վիճակված է լինել, հնարավոր չէ խուսափել: Անկախ նրանից, թե որքան ուժգին ես փորձում ինչ-որ բան փոխել կամ վերահսկել իրավիճակը, դու չես կարող ազդել արդեն իսկ գրվածի վրա:

Եթե ​​դա պետք է քեզ ցավ պատճառի, ուրեմն թող ցավի:

Շնչիր և բաց թող այս ամենը: Բաց թող քո բոլոր ապրումները, որովհետև դրանք ոչինչ չեն փոխի: Նրանք չեն կարող վերաշարադրել այն, ինչ տիեզերքն արդեն պատրաստել է քեզ համար:

Գնա Ռիսկի: Եվ եթե դա քեզ երջանիկ կդարձնի՝ շատ լավ: Եթե ​​ոչ, ապա դասը սովորած է, և դու կարող ես շարունակել փորձել:

Հիմա արտաշնչիր:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Շնչիր՝ կլինի այն, ինչը պետք է լինի, և այլ կերպ չի լինի
Բազմագիտակության ԹԵՍՏ․ Գիտակն առանց դժվարության կպաստասխանի 10-ից թեկուզ 7 հարցին