fbpx

Ֆիլիպ Փլեյն.10 փաստ «Philipp Plein» ապրանքանիշի հիմնադրի մասին

Ձեզ ենք ներկայացնում փաստեր «Philipp Plein» ապրանքանիշի հիմնադրի մասին:

1. Ֆիլիպ Փլեյնը ծնվել է 1978թ. Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Նա հետաքրքրված էր արվեստով: Փլեյնը ավարտում է Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ավարտելով համալսարանը՝ Փլեյնը սկսում է աշխատել տնտեսագիտության ոլորտում։ Մոդելավորողի մասնագիտությունը պատահական է ընտրել․ իր սիրելի շան համար ոչ մի կերպ չէր կարողանում հարմարավետ բազկաթոռ գտնել, իսկ հետո որոշեց ինքնուրույն պատրաստել։ Երբ բազկաթոռը պատրաստ էր՝ նրա ընկերները ցնցված էին և նույնպես սկսեցին պատվիրել բազկաթոռներ իրենց կենդանիների համար։

2. 1988 թ. Ֆիլիպը Մյունխենում բացում է սեփական արհեստանոցը:

3. Պատվերներ եղան և Ֆիլիպը սկսեց էկզոտիկ փայտի տեսակներից և թանկարժեք գործվածքներից՝ կաշվից, մետաքսից և թավիշից կահույք արտադրել։  Moët & Chandon ընկերությունը պատվիրեց դիզայներական նախագիծ նորաձևության շաբաթի հանգստի սենյակի համար՝ Փլեյնը որոշեց, որպես նվեր, հյուրերի համար պատրաստել կաշվե պայուսակներ և նա մեծ հաջողություն ունեցավ։

4. Ֆիլիպ Փլեյն ապրանքանիշի հիմնադրման տարեթիվը համարվում է 2004 թվականը:

5. 2009 թվականին ամերիկյան ընկերության ներկայացուցիչները, ովքեր արտադրում են տիկնիկներ, Փլեյնին առաջարկում են Բարբի տիկնիկների համար հագուստ ստեղծել։

6. 2011 թվականին դիզայները ներկայացնում է իր գարուն-ամառ 2012 առաջին մանկական հավաքածուն, որի վրա տպագրված էին մուլտֆիլմերի հերոսներ:

7. 2012թվականին Ֆիլիպ Փլեյնը՝ իտալական Ռոմա ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների համար մարզահագուստ է ներկայացնում:

8. Նրա հաճախորդների ցանկում են այնպիսի ֆուտբոլիստներ, դերասաններ, մոդելներ և երգիչներ, ինչպիսիք են. Ջոնի Դեփը, Անտոնիո Բանդերասը, Դևիդ Բեքհեմը և այլն:

9. Ապրանքանիշի գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում։ Հագուստը ստեղծվում է Իտալիայում, տան համար նախատեսված ապրանքներն ու աքսեսուարները՝ Գերմանիայում, իսկ հավաքածուները ցուցադրվում են՝ Նյու Յորքի, Միլանի, Բեռլինի, Լաս Վեգասի, Բարսելոնի և Մոսկվայի նորաձևության շաբաթներում։

10. 2016թ. աշխարհում հաշվարկվում է Ֆիլիպ Փլեյն ապրանքանիշի ավելի քան 66 խանութ:

Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ֆիլիպ Փլեյն.10 փաստ «Philipp Plein» ապրանքանիշի հիմնադրի մասին
Ի՞նչ եք տեսնում նկարում: Սա կօգնի ձեզ պարզել, թե ձեր ուղեղի որ կիսագունդն է գերակշռում