Ձայնային որոնումը դա ևս մեկ գործիք է, որը է՛լ ավելի հարմարավետ է դարձնում Ձեր կայքը: Դրա համար ընդամենը հարկավոր է ավելացնել հետևյալ ատրիբուտը Ձեր որոնման տեքստային դաշտին.
[stextbox id=”grey”]x-webkit-speech=”x-webkit-speech”[/stextbox]
Ավելացնելուց հետո կոդը պետք է ընդունի հետևյալ տեսքը.
[stextbox id=”grey”]
<input name="search" size="20" type="text" x-webkit-speech="x-webkit-speech"/>
[/stextbox]
Եթե Ձեզ դուր չի գալիս ստանդարտ տեսքը, ապա այն կարելի է փոխել CSS-ի միջոցով.
[stextbox id=”grey”]
input::-webkit-input-speech-button {
[/stextbox]
-webkit-appearance: button;
background: url('voice.gif') no-repeat 0px 2px;
float: right;width: 17px;height: 17px}
Լեզուն, որը ճանաչում է Google Voice Search-ը կախված է lang ատրիբուտից: Եթե այն դրված է «en-EN», ապա այն կճանաչի բացառապես անգլերեն, եթե «ru-RU»՝ ապա ռուսերեն:
lang ատրիբուտը տեղադրվում է հետևյալ տեսքով.
[stextbox id=”grey”]
<meta http-equiv='Content-Language' content='ru-RU'/>
[/stextbox]
Այս ամենը աշխատում է առայժմ միայն Google Chrome դիտարկիչում:
Ցավով պետք է նշեմ, որ ինչքան ես հասկացա Google Voice Search-ը դեռևս հայերեն լեզուն չի հասկանում:
Հույս ունեմ, որ որոշ մարդկանց օգտակար կլինի այս «գործիքը» և շատ կուզեի լսել Ձեր կարծիքները: