fbpx

ԹԵՍՏ. գուշակիր Հայաստանի քաղաքն` ըստ ժողովրդական ավանդության

Հայաստանը բացառիկ է ոչ միայն իր հնագույն մշակույթով ու պատմությամբ, որը լի է վերելքներով և վայրէջքներով, այլև իր քաղաքներով, որոնց հետ կապված են հետաքրքիր ավանդույթներ և լեգենդներ։ Հանրապետության 49 քաղաքներից յուրաքանչյուրի ծագումնաբանությունը, իսկ երբեմն նաև դրանց անվանումներն արտացոլված են հայկական ֆոլկլորում։

Առաջարկում ենք ստուգել ձեր գիտելիքները Հայաստանի քաղաքների և դրանց հետ կապված ավանդությունների մասին։

Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ:

Х դարի բացառիկ վանքի մոտ տեղակայված բնակավայրը հարյուրամյակներ առաջ ժողովուրդն անվանում էր «Արծաթե քաղաք» այդ մետաղի հարուստ հանքաշերտերի շնորհիվ։ Քաղաքը բարգավաճեց Իրակլի երկրորդ վրաց թագավորի շնորհիվ (1744–1762թթ.), ով Սև ծովի ափերից այստեղ էր հրավիրել հույն հանքափորերի։
Այս հնագույն հայկական բնակավայրի անվանումը կապում են Ասորեստանի լեգենդար թագուհի Շամիրամի անվան հետ։ Նա սիրահարվում է Արա Գեղեցիկ արքային և ուղարկում գրություն, որում առաջարկում է դառնալ նրա կինը ու միավորել երկու գերտերությունները։ Սակայն ստանալով մերժում Արա Գեղեցիկից` Շամիրամն ատելությամբ է լցվում նրա նկատմամբ, հավաքում է զորքն ու հարձակվում Հայաստանի վրա։ Չնայած որ տրված էր Արա Գեղեցիկին չսպանելու հրաման, ասորեցիները սպանում են նրան։ Շամիրամը փորձում է վերակենդանացնել սիրած տղամարդուն, անգամ կառուցում է ծիսական աշտարակ, սակայն նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին։
Ըստ լեգենդի, ամեն տարի նույն ժամանակահատվածում այդ բնակավայրից, որն այժմ քաղաք է, կարելի էր տեսնել Գրիգոր Լուսավորչի կանթեղը, որը կախվում էր երկնքից` լեռների վրա։ Եվ միայն մաքուր հոգի ունեցող մարդիկ կարող էին տեսնել կանթեղի ամրակը։ Հենց իրենց միամտության և անկեղծության շնորհիվ տեղաբնակները դարձել են անեկդոտների հերոսներ։
Հայաստանի այս հնագույն քաղաքը, գիտնականների գնահատմամբ, համարվում էր անտիկ Արևելքի գիտական կենտրոնը։ Հռոմեացիներն այն անվանում էին «հայկական Կարթագեն», իսկ նրա հիմնադիրն էր համարվում կարթագենցի զորավար Հաննիբալը։ Ճակատագրի հեգնանքով, քաղաքն արժանացավ անվանակցի բախտին. այն ավերվեց հռոմեացիների կողմից։
Այս քաղաքի անվանումը կապված է միջնադարյան Տավուշի բերդի հետ։ Մատենագրության մեջ քաղաքը հիշատակվում է որպես Թավուզղալա, Թաուզքենդ, Ղալաքյանդ, Շլորուտ, Ոլորուտ։ Հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին այդ քաղաքը հիշատակել է որպես Ոլորուտ վարչական կենտրոն։
Այս քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկն արհեստական լիճն է, որը նվիրված է ջրի աստվածուհուն` Ծովինարին։ Լիճը քաղաքի բնակիչների սիրելի վայրերից մեկն է։ Լճի մեջտեղում աղջկա արձան է, որը մարմնավորում է հավերժ կանացիություն։ Ծովինար գեղեցկուհու մասին պատմությամբ է սկսվում «Սասունցի Դավիթ» էպոսը։
Այս բնակավայրը միջնադարում հայտնի էր Սուրբ Ստեփանոսի վանքով։ Ժողովրդական ավանդության համաձայն, ամեն տարի մոտակա Մարալ սարից մի եղնիկ (մարալ) ինքնակամ իջել է այստեղ և մատաղվելու համար գլուխը դրել Սուրբ Ստեփանոս վանքի դռանը: Մի անգամ որսորդը սպանել է եղնիկին` այդ կերպ խախտելով ավանդույթը։ Դրանից հետո եղնիկն այլևս չի հայտնվել։ Բնակավայրն անվանվել` ի հիշատակ եղնիկի։
Բանաստեղծ, պատմաբան, ազգագրագետ Ղևոնդ Ալիշանն այս քաղաքի ծագումնաբանությունը կապում է ահեղ երկրաշարժի հետ, որը տևել է 40 օր։ «Երկիրն ահեղ դողոցով անդունդներից բարձրանում էր վեր և այնտեղ, իբր ծովի ալիք, փշրվում էր։ Լեռները տապալվում էին, պատերը հիմքից քանդվում, տուն ու գեղեցիկ ապարանքները բնակիչների համար դառնում էին գերեզման։ Կտրվում էին աղբյուրները, կորչում էին գետերը, գետինն ամեն տեղ դողում էր»։
Ըստ ավանդության՝ այս բնակավայրում աղբյուր է եղել, և բնակիչները շատ խնայողաբար են օգտագործել ջուրը։ Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս պատահաբար բաց է թողնում ջրի ծորակը, և մինչև լույս աղբյուրի ջուրը հոսելով՝ լիճ է դառնում։ Առավոտյան աղբյուր այցելող առաջին կինը տեսնում է լիճը, անիծում ջուրը բացողին, և հարսը քարե արձան է դառնում։
Ըստ լեգենդի, դեռ շատ վաղուց, երբ մարդկանց ապրուստի հիմնական միջոցներից էր որսորդությունը, այդ բնակավայրի անտառները լի էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա մի անգամ, փորձառու մի որսորդ նետահարում է մի չքնաղ եղնիկի։ Վիրավոր եղնիկը, վերջին ճիգերը գործադրելով, ոտքերը հազիվ քարշ տալով, փախչում է և հասնում հանքային աղբյուրներին, նետվում է ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Աղբյուրը՝ Նովոստի–Արմենիա


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ. գուշակիր Հայաստանի քաղաքն` ըստ ժողովրդական ավանդության
ԹԵՍՏ․ Բազմաբնույթ հարցեր բոլոր նրանց համար, ովքեր իրենց համարում են «քայլող հանրագիտարան»