fbpx

4 բան, որոնք կենսականորեն անհրաժեշտ են ձեր ուղեղին, չնայած՝ դուք դրա մասին չգիտեք

Դա միաժամանակ և՛ հաճելի է, և՛ օգտակար ուղեղի համար. Այն շնորհակալություն կհայտնի ձեզ դրա համար:

Դրական մտածողություն

Մեզանից ո՞վ չի երազում հաջողության մասին: Ընտանիքում, հարաբերությունների մեջ: Որպեսզի ոչ թե պարզապես երազել, այլ իրականացնել, հասնել ու զգալ: Ուրեմն իմացեք. ինքնավստահությունն ու մոտիվացիան ոչ միայն մեծ դեր են խաղում, այլ կարելի է ասել`որոշիչ են հաջողության մեջ: Երբ քեզ ոչինչ չի ոգեշնչում, ոչինչ չի մոտիվացնում. ուղեղն անմիջապես «տալիս է» ծրագիրը, ինչ էլ որ անես, ինչ էլ որ մտածես՝ ոչինչ իմաստ չունի և նախապես դատապարտված է ձախողման:

Մոտիվացիայի բացակայությունը ամեն ինչում ձախողման բացարձակ պատճառն է:

Կարևոր է զգալ, որ ցանկության դեպքում կարող ես ամեն ինչ անել: Դուք վերահսկում եք ցանկացած իրավիճակ, այլ ոչ հակառակը: Դուք կարող եք սովորել ամեն ինչ և ցանկացած տարիքում, ձեռք բերել ցանկացած հմտություններ, ելք գտնել անելանելի իրավիճակից: Ի դեպ, դա կարևոր է սովորեցնել ինչպես երեխաներին, այնպես էլ դեռահասներին. նրանք պետք է վստահ լինեն, որ միշտ կարող են հույսը դնել մեծահասակների աջակցության վրա՝ նրանց հավատում են և այդպես կլինի միշտ:

Ոչինչ այդքան չի նպաստում մեր դրական մտածելակերպին, քան ընկերների և ընտանիքի հետ շփումը: Մարդու ուղեղը մեկուսացման մեջ բառացիորեն մահանում է: Սոցիալական շփումներ, կարեկցանք՝ սա նրա «բենզինն» է, հակառակ դեպքում դուք անընդհատ սթրեսի մեջ կլինեք: Այլ մարդկանց հետ կատակներն ու ծիծաղը, հույզերի փոխանակումը, ապրումների մասին գաղտնի զրույցները, աջակցությունն ու կարեկցանքը շատ օգտակար են ուղեղի համար:

Նախաճաշի ընթացքում բարդ ածխաջրեր

Ածխաջրերի 20%-ը, որոնք մտնում են մարդու մարմին, սնուցում են ուղեղ: Դա նաև նրա «բենզինն» է, առանց որի չի կարող լիարժեք գործել: Այսպիսով, առավոտյան բարդ ածխաջրեր ուտելը (դրանց նաև կոչում են դանդաղ, քանի որ դրանք չեն ներծծվում կայծակնային արագությամբ, ինչպես, օրինակ, շաքարավազը) մեծացնում է կենտրոնացումը և բարելավում հիշողությունը: Դրանք կարող են լինել չաղացած ցորենի հացեր և հացահատիկային մշակաբույսեր:

Աղիքի խնամք

Ասում են, որ աղիքը երկրորդ ուղեղն է: Ահա թե ինչու է այդքան կարևոր հոգ տանել աղիքային միկրոֆլորայի մասին. Ուղեղի աշխատանքը ուղղակիորեն կախված է դրանից: Մարդն այդպես է ստեղծված. բոլոր օրգանները փոխկապակցված են և շատ ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել:

Այս առումով ավելի լավ բան չկա, քան դիետան, որը պարունակում է պրոբիոտիկներով հարուստ սննդանյութեր: Դրանք են՝ մածուն, յոգուրտ, կեֆիր, թթու կաղամբ, փափուկ պանիրներ, ինչպես նաև արտիճուկ և եղերդակ: Հիշեք դա ձեր ամենօրյա սննդակարգը պլանավորելիս:

Պարբերաբար «երես տվեք» ձեզ

Տարիքի հետ դոպամինի ընկալիչների (այլ կերպ անվանում են՝ ուրախության և հաճույքի հորմոն) և դրա նկատմամբ զգայունության քանակը նվազում է: Նյու Յորքի Պետական ​​Համալսարանի և Փենսիլվանիայի Համալսարանի մի խումբ գիտնականներ, Նորա Վոլկովի գլխավորությամբ, ցույց են տվել, որ 20 տարեկանից հետո մարդու ուղեղում դոպամինի ընկալիչների մոտ 6%-ը մահանում է յուրաքանչյուր 10 տարին մեկ: Սա հանգեցնում է անդառնալի հետևանքների. նվազում է ուշադրությունը, վերացական մտածողության կարողությունը, ի հայտ է գալիս դեպրեսիան: Բացի այդ, մարդը դառնում է ավելի դյուրագրգիռ ու անհանդուրժող:

Դոպամինի գործունեության տարիքային անկումը դանդաղեցնելու համար պետք է հնարավորինս հաճախ «ակտիվացնել» ձեր ուղեղը փոքր ուրախություններով: Գնացեք կինո, կարդացեք լավ գրքեր, լսեք ձեր նախընտրած մեղեդին, ընկերների հետ նստեք սրճարանում մի բաժակ սուրճ խմելու համար: Դա և՛ հաճելի է, և՛ օգտակար ուղեղի համար. Այն շնորհակալություն կհայտնի ձեզ դրա համար:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
4 բան, որոնք կենսականորեն անհրաժեշտ են ձեր ուղեղին, չնայած՝ դուք դրա մասին չգիտեք
ԱՍՏՎԱԾ ամեն ինչի համար պատճառ ունի, միայն վստահիր նրան