Ինչպես հաղորդում է vesti.ru-ն. օրերս Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստվում է իրեն փորձել հեռուստահաղորդավարի դերում: Մարդը, որին երազում են բանտարկել ԱՄՆ-ի և Շվեցարյայի կառավարությունները, կվարի քաղաքական թոք-շոու միլիոնանոց լսարանի համար: Հաղորդումը եթեր կհեռարձակվի ռուսական Russia Today հեռուստաալիքով:
«Վաղվա աշխարհը»՝ այսպես է կոչվելու Ասանժի հաղորդումը: Ինչպես հայտարարում է հենց ինքը, Wikileaks-ի հիմնադիրը՝ հաղորդումը նվիրված կլինի «այն դժվար իրականությանը, որի մեջ այսօր հայտվել ենք մենք բոլորս»: Ջուլիան Ասանժը ասում է, որ այս հաղորդումը կլինի այն սակավաթիվ հողորդումներից, որոնք ակտուալ են ինտերնետային դարում: