fbpx

5 պատճառ, ըստ որոնց կինը կորցնում է տղամարդու նկատմամբ հարգանքը

Եթե ​​հարգանքը կորսված է՝ հարաբերություններն ավարտված են:

1. Չափազանց հոգատարություն

Կինը պաշտպանության կարիք ունի, նրա համար կարևոր է իրեն ապահով զգալ, բայց ամեն ինչ պետք է լինի չափի մեջ: Երբ զուգընկերը չափազանց հոգատարություն է դրսևորում կամ նույնիսկ ամբողջությամբ վերահսկում է, թվում է, որ նա չի վստահում զուգընկերուհուն: Նաև սա անօգնականության ակնարկ է, կարծես ասում է․ «դու ինքդ չես կարողանում հոգ տանել քո մասին»:

Այսպիսով, չափից ավելի հոգատարությունը դառնում է նվաստացուցիչ և հոգնեցուցիչ, կնոջը դարձնում է կախյալ: Սա հանգեցնում է հարաբերությունների արժեզրկմանը, գզուգընկերոջ հանդեպ հարգանքի կորստին: Կինը զգում է փակված վանդակի մեջ և փորձում է ազատվել այս անհարմարավետությունից:

2. Ձայնի իրավունքի բացակայություն

Կանայք անհավատալի ջանքեր են գործադրել տղամարդկանց հետ հասարակության մեջ հավասարության հասնելու համար: Այժմ նրանք իրավունք ունեն ազատորեն արտահայտել իրենց տեսակետը, մասնակցել ընտրություններին, զբաղեցնել ղեկավար պաշտոններ և այլն: Բայց շատ տղամարդիկ հավատում են, որ իրենց ընտրյալները կարող են արտահայտել և պաշտպանել իրենց կարծիքը միայն աշխատավայրում:

Նման վերաբերմունքը վկայում է այն մասին, որ նա կնոջը չի համարում իրեն հավասար, ավելի ցածր մակարդակի վրա է դնում և արժեզրկում: Սա վիրավորում է, հանգեցնում է կնոջ կողմից հարգանքի կորստի:

3. Մշտական ​​բողոքներ և անգործություն

Տղամարդու լսելու և աջակցելու ունակությունը արժեքավոր է հարաբերությունների մեջ: Կինը կպատասխանի փոխադարձ. նա կփորձի պրոբլեմների լուծումներ առաջարկել, կաջակցի և կօգնի հաղթահարել դժվարությունները և խնդիրները:

Բայց զուգընկերոջ հանդեպ հարգանքը կորչում է, եթե նա միայն բողոքում է և ոչինչ չի ձեռնարկում դժվար իրավիճակները լուծելու համար: Միանգամայն անընդունելի է, երբ տղամարդը անընդհատ էմոցիոնալ բացասականություն է հաղորդում կնոջը: Նա թույլ և թշվառ տպավորություն է թողնում:

Այս վերաբերմունքը կնոջը տալիս է այնպիսի զգացողություն, որ իր խնդիրները կարևոր չեն: Տղամարդուց աջակցության պակասը, թուլությունը՝ սպանում են հարաբերությունները:

4. Ամբիցիաների պակաս

Առողջ ամբիցիոզությունը գրավիչ է: Սա ենթադրում է ռազմավարական նպատակների առկայություն, դրանց իրականացման հասնելու ակտիվ աշխատանք: Կանայք հարգում են նրանց, ովքեր ձախողումը օգտագործում են որպես սովորելու և ուժեղանալու հնարավորություն:

Իսկ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ են ուզում և չեն շտապում զբաղվել այս գործով, գեղեցիկ սեռի մոտ հիասթափություն են առաջացնում: Հարգանքը կորչում է, երբ տղամարդը հանձնվում է առաջին իսկ դժվարությունից:

5. Արժեզրկում

Եթե ​​տղամարդը չի գնահատում այն, ինչ կինը անում է հանուն իր և ընդհանուր առմամբ իրենց հարաբերությունների համար՝ կինը իրեն ավելորդ է զգում և իմաստ չի տեսնում հետագա ջանքերի մեջ: Նախ՝ ենթագիտակցորեն, իսկ հետո՝ գիտակցաբար, նա սկսում է որոնել մեկին, ով կգնահատի և կհասկանա:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
5 պատճառ, ըստ որոնց կինը կորցնում է տղամարդու նկատմամբ հարգանքը
10 գիրք, որոնք փոխել են աշխարհը