Ինտերնետում հայտնվել է մի նոր կայք blognews.am, որի գործունեությունը առաջին հայացքից ինձ թվաց ողջունելի, սակայն երբ մանրակրկիտ նայեցի այդ կայքը ես հասկացա, որ սա սովորական Copy past է:
Բացատրեմ ինչում է բանը. այս կայքը վերցնում է տարբեր բլոգերների բլոգներից իր կարծիքով ամենահետաքրքիր նյութը ու ամբողջական տարբերակով տեղադրում իր մոտ: Ճիշտ է նշվում է որ այս նյութը կոնկրետ այս բլոգերինն է և նաև հղում է տրվում (չեմ զարմանա եթե հղումը noindex լինի նշված), բայց ախր ես իմ համաձայնությունը չեմ տվել, որ իմ նյութերը ամբողջական տեղադրեք Ձեր մոտ, ի՞նչ իրավունքով եք տեղադրում:
Մտածեցի, որ երևի մարդիկ լավ բան են ուզեցել նախաձեռնել, սակայն այս նրբությունը հաշվի չեն առել, որ առանց հեղինակի թույլատրության չի թույլատրվում նյութը ամբողջությամբ արտատպել: Ֆեյսբուքում գրեցի այդ բլոգի հեղինակներից մեկին (կարծում եմ, որ հեղինակներից էր) ու փորձեցի բացատրել, որ դա հեղինակային իրավունքների խախտում է և փորձեցի բարի խորհուրդ տալ, այն է՝ նույն բանը անել, միայն ամբողջական գրառման տեղ տեղադրել նյութը անոնսի տեսքով և հետո ընթերցողին ուղղորդել դեպի բուն աղբյուրը:
Սակայն այդպես էլ առաջարկս և խորհուրդս չընդունվեց: Այդ ժամանակ ես ուղղակի խնդրեցի, որ եթե առաջարկս չի ընդունվում, ապա ես խնդրում եմ ինձ անհապաղ հեռացնել այդ բլոգի հեղինակների ցուցակից (նամանավանդ, որ ես այնտեղ եմ հայտնվել ոչ իմ կամքով և նույնիսկ տեղյակ չեմ եղել) և կայքից հեռացնել բոլոր իմ նյութերը: Բայց արդեն քանի ժամ է անցել, հերիք չէ ինձ ու նյութերս չեն հեռացրել, մի հատ էլ նորն են ավելացրել:
Դեռ հույս ունեմ, որ կհեռացնեն:
[notice]Սակայն կոչ եմ անում բոլոր բլոգերներին ովքեր համաձայն չեն այս վերը նշված կայքի ընտրած հակաօրինական գործելավոճի հետ, միանալ ինձ: [/notice]
Խնդրում եմ եկնաբանություններում նշեք Ձեր բլոգը և նշեք որ դեմ եք:
Կարդացեք նաև Գրեգ Թամազյանի այս մասին գրած նյութը: