fbpx

Ինչի մասին է պետք հիշել, երբ պատրաստվում եք հանձնվել

Հիշեք, որ ստամոքսահյութը կարող է տարալուծել ածելու շեղբը, ինչպես նաև վիրավորական խոսքերը, որ լսել եք ձեր հասցեին:

Հիշեք, որ ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, որպեսզի ձեր սիրտը տեղավորվի այնտեղ: Այնպես որ, մի փորձեք այն կանգնեցնել:

Հիշեք, որ դուք 200 մլն բջիջ եք օգտագործում 1 քայլ անելու համար: Այդ պատճառով մի հանձնվեք և մի շեղվեք ճանապարհից, որով երկար ժամանակ գնացել եք, չէ՞ որ դրա համար շատ ջանք եք թափել:

Հիշեք, որ հիշողությունը տրված չէ անցյալով ապրելու համար, այլ որպեսզի հիշեք ձեր կյանքի վառ և ուրախ իրադարձությունները:

Հիշեք, որ լեզուն մարմնի ամենաուժեղ մկանն է: Այն ձեզ տրվել է խոսելու՝ բարձր խոսելու համար։ Այն մասին, թե ինչ կա ձեր հոգում և թե ձեզ ինչպես եք զգում:

Հիշեք, որ ձեր մարմնում ածխածինը այն նույն ածխածինն է, որն անցնում է մեր Երկրի միջով և լեռներ է ձևավորում: Թող դա ձեզ հիշեցնի, որ դուք միայնակ էլ կարող եք  կանգուն մնալ, որ կարող եք կանգուն մնալ ամբողջ հասակով: Ինչպես Էվերեստը, ինչպես Արարատը՝ դուք էլ ունեք նույնքան ուժ և հզորություն:

Հիշեք, որ ձեր մարմնի ոսկրերը գրանիտի պես ամուր են: Դուք երբեք չեք կարող կոտրվել, դուք թույլ չեք: Երբ զգում եք, որ չեք կարող դիմանալ ձեր ամբողջ վշտին, հիշեք, որ բետոնից ավելի ամուր եք: Դուք ստեղծված եք դիմանալու, հաղթահարելու համար:

Հիշեք այդ խոսքերը: Դուք ստեղծված եք ապրելու համար !!! Եվ ոչինչ և ոչ ոք չի կարող ձեզ խանգարել վայելել կյանքը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ինչի մասին է պետք հիշել, երբ պատրաստվում եք հանձնվել
3 որակ, որոնք վատագույն կերպով են ազդում մարդու կյանքի վրա