fbpx

Հետպատերազմյան սթրես: Պարզաբանում է հոգեբան Նաիրա Պետրոսյանը

Վիրուսային հիվանդությանը հաջորդեց պատերազմը: Սա կրկնակի հոգեբանական հարված էր մեր ազգաբնակչության համար: Կրկնակի սթրեսը ավելի քայքայիչ է օրգանիզմի համար: Առավել ծանր վիճակում են գտնվում պատերազմի արհավիրքները տեսած զինվորները, ինպես նաև նրանց հարազատները, որոնք ծանր ապրումներ են ունեցել: Ի՞նչ է սթրեսը, և ինչպիսի՞ ազդեցություն ունի: Պարզաբանում է հոգեբան-հիպնոլոգ Նաիրա Պետրոսյանը:

1. Ի՞նչ է սթրեսը և ի՞նչ ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա:

– Պատկերացում ունեք, թե իրենից ի՞նչ է ներկայացնում 12 բալանոց երկրաշարժը։ Այդպիսի աղետալից հետևանքների է բերում մարդուն սթրեսը, և այդպես սարսափելի ձևով քայքայում է օրգանիզմը։ Այն սթրեսը որ մեր ՀԱՅ ազգը տարավ 2020-ին, սարսափելի է։ Նյարդային համակարգը հիմա նույնիսկ հոգեբանների և հոգեբուժների մոտ է երերուն, բնականաբար էլ չեմ ասում այն մարդկանց, ովքեր հոգեբանությունից հեռու են։

2. Արդյո՞ք սթրեսը քայքայիչ ազդեցություն ունի օրգանիզմի համար:

– Այո, և այն էլ սարսափելի ազդեցություն։ Սթրեսի հետևանքով կարող են գլուխ բարձրացնել մարդու մեջ գրեթե բոլոր հիվանդությունները։ Նույնիսկ այն հիվանդությունները, որոնք ժամանակին համարվել են բուժված։

4. Մեր ազգաբնակչությունը հետպատերազմյան սթրեսի մեջ է , բայց առավել բարդ վիճակում են գտնվում զինվորները, նրանց հարազատները. Ի՞նչ մեթոդներով եք աշխատում զինվորների հետ:

– Մեր ազգաբնակչությունը և հատկապես զոհվածների ընտանիքները և վիրավոր զինվորները, և ընդհանրապես բոլոր այն զինվորները, որ գնացել են կռվելու այլ ոչ թե սելֆի անելու, գտնվում են ԶԱՐՀՈՒՐԵԼԻ և ՍԱՐՍԱՓԵԼԻ հոգեվիճակում։

Ասեմ, որ ամենաառաջինը որ ես անում եմ, դա իմ ՇՆՈՐՀՍԿԱԼԱԿԱՆ ԽՈՍՔՆ Է իրենց հայրենասիրության համար։ Այսինքն երախտապարտ լինելը, որը ոգեշնչում և քիչ հանգստացնում է։ ԱՅՈ, ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ԲՈԼՈՐ ՁԵւԵՐՈՎ ՊԻՏԻ ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ հայտնենք և զինվորներին և առավել ևս ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ընտանիքներին։ Հետո խնդրում եմ հնարավորիս ՄԱՆՐԱՄԱՍՆ պատմեն եղելությունները (պատմելը ԱՆՇՈՒՇՏ հանգստացնում է), և այն էլ շատ անգամներ։ Նոր հետո՝ հոգեթերապիա:

5. Զինվորները ռազմաճակատում ականատես են եղել իրենց զինակից ընկերների մահվանը, կամ, վիրավորումներ ստանալուն: Նրանք ստացել են խորը հոգեբանական տրավմաներ, ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի կարողանաք անցկացնել տրավմաները:

– Այո։ Ցավոք դուք շատ ճիշտ եք նկատել, որ զինվորները ռազմաճակատում շատ են ականատես եղել սարսափազդու տեսարանների և վիրավորվելիս ստացել են դրանք պլյուս սեփական սթրեսի ոչ պակաս ահռելի դոզա, և այդ ամենը ԱՆՀԱՄԵՄԱՏ դժվար ու տառապալից է ինչպես ֆիզիկապես այնպես էլ տասնապատիկ դժվար հոգեպես։ Ես նման ժամանակ զինվորների հետ խնդրում եմ ինձ մենակ թողնեն և հեռանան այնքան, որ զինվորը վստահ լինի, որ բացի ինձանից մնացյալի համար անլսելի կլինի։

Ու այն ժամանակ ես «ստիպում» եմ նաև լացել կամ գոռալ և այլն, որպեսզի հնարավորինս այդ բացասականը դուրս գա նրանց մեջից։

Ինչ վերաբերվում է ժամանակին, ապա ոմանց համար նույնիսկ տարիներ են պետք։

Սակայն ասեմ, որ արագ ամուսնանալը շատ հարցեր ավելի հեշտ կլուծի, քանզի սեռական ակտը՝ ԱՅՍՏԵՂ 2 ԷՖԵԿՏ ԿՏԱ’ և նյարդերը արագ կկազդուրվեն, և հայրենասերները պատվավոր սերունդ կտան, և վստահ եմ, որ իրենց նման քաջարի ու հայրենապաշտ կդաստիարակեն իրենց երեխաներին։

Նյութը պատրաստեց և Հրապարակման ներկայացրեց՝ Մարիամ Սարգսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետպատերազմյան սթրես: Պարզաբանում է հոգեբան Նաիրա Պետրոսյանը
ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ գծերն ըստ ԾՆՆԴՅԱՆ թվի