Երբ հոգին ծանրանում է, ուրախանալու ոչինչ չես գտնում: Հաճախ նման պահերին մարդը լիովին անօգնական է զգում իրեն:
Նրան թվում է, որ բոլորը, բացի իրենից, առաջ են շարժվում: Շրջապատի մարդիկ, կարծես, գիտեն, թե ինչպես հաղթահարել ցանկացած խնդիր և շարունակում են ապրել՝ չնայած ամեն ինչի:
Այդպիսի իրավիճակում որտե՞ղ փնտրել փրկություն և ինչպե՞ս հասկանալ ինքդ քեզանից: 7 իմաստուն խորհուրդները կօգնեն պատասխանել այս հարցերին:
1. Շփվեք դրական էմոցիաներ առաջացնող մարդկանց հետ
Խոսելը իսկապես օգնում է, բայց մի մոռացեք, որ իրավիճակը կարող է բարելավել միայն այն հաղորդակցությունը, որը բացասական հույզեր չի առաջացնում:
Նույնիսկ «ճիշտ» մարդու հետ մեկ հուզական խոսակցությունը կարող է էապես բարձրացնել ձեր տրամադրությունը և կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ:
2. Զարգացեք
Իմացեք նոր բաներ, ձգտեք ինքնազարգացման, «ծանրաբեռնեք» ձեր ուղեղը օգտակար տեղեկատվությամբ:
Օրինակ՝ հոգեբանական գրականություն կարդալը ոչ միայն օգնում է ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև թույլ է տալիս այլ կողմից նայել սեփական պրոբլեմներին, իսկ որոշ դեպքերում էլ՝ դրանք ինքնուրույն լուծել:
3. Եղեք զբաղված
Մշտական զբաղվածությունը շատ արդյունավետ դեղամիջոց է: Հաճախ հուսահատության և ծանր մտքերը վրա են հասնում մարդուն այն պահին, երբ նա մտածելու շատ ժամանակ ունի:
Թույլ մի տվեք, որ բացասականը տիրի ձեր մտքերում. Երբեմն նույնիսկ սովորական տնային գործերը օգնում են սթափվել և շեղվել ծանր մտքերից:
4. Մտածեք այն մասին, թե ինչն է ձեզ օգնում «չխորտակվել»
Փորձեք ավելի շատ ժամանակ հատկացնել այն ամենին, ինչը ուրախություն է բերում և իմաստ տալիս ձեր կյանքին: Նման բաները կարող են դառնալ փրկողակ մթության և անհուսության պահերին:
Ցանկացած պրոբլեմ հաղթահարելը շատ ավելի հեշտ է, երբ կա մի բան, որը ուժ է տալիս և օգնում է չհանձնվել:
Բացի այդ, ուշադրություն դարձրեք ևս 3 կարևոր խորհուրդների.
- Մի պարփակվեք ինքներդ ձեր մեջ և մի մերժեք հարազատների և ընկերների օգնությունը:
- Շփվեք նմանատիպ խնդիրներ ունեցող մարդկանց հետ:
- Ապրեք ներկայով, մի կառչեք անցյալից և մի նայեք շատ հեռու՝ դեպի ապագան: Դուք կորցնում եք թանկարժեք ժամանակը՝ քանի դեռ տրվում եք բացասական մտքերին:
Այն դեպքում, երբ ոչինչ չի օգնում, լավագույն տարբերակը՝ մասնագետի հետ խորհրդակցելն է:
Օգտագործելով հատուկ տեխնիկա, հոգեբանը կօգնի հաղթահարել վատթարացման պատճառները և վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: