Գալիք Նոր Տարվա խորհրդանիշն է Սպիտակ Առնետը: Եվ իհարկե, մենք ցանկանում ենք, որպեսզի այս տարին մեզ հաջողություն, հարստություն, սեր և երջանկություն բերի: Եվ դրա համար մենք պետք է սիրաշահենք տարվա խորհրդանիշին, որպեսզի Առնետը բարեհաճ գտնվի մեր հանդեպ: Որովհետև նա ունի իր նախապատվությունները: Հենց այդ պատճառով էլ մենք զգուշորեն ենք կերակուրներ ընտրում տոնական սեղանի համար, ուշադիր ենք սեղանի դասավորվածությանը: Եվ նույնիսկ ամանորյա հագուստը մենք ընտրում ենք այնպես, որպեսզի դուր գանք Առնետին: Բայց պետք չէ մոռանալ նաև Նոր Տարվա գլխավոր զարդի՝ գեղեցկուհի տոնածառի մասին:
Այս տարի ավելի լավ է նախապատվությունը տալ կենդանի եղևնուն: Եթե դուք դա անմարդկային եք համարում, ապա կարելի է Կենդանի տոնածառ ձեռք բերել, որը կլինի ամանի մեջ: Տոներից հետո այն կարելի կլինի տնկել օրինակ ամառանոցում: Իսկ տոներին այն կուրախացնի Ձեզ իր բույրով և գեղեցկությամբ: Եթե այնուամենայնիվ դուք հնարավորություն չունեք կենդանի եղևնի գնել, ապա տանը դրեք եղևնու մի քանի կենդանի ճյուղեր:
Իսկ ինչ վերաբերում է տոնածառի զարդարանքին, ապա Առնետը սիրում է առատություն, փայլ և ճոխություն: Այդ պատճառով՝ որքան շատ խաղալիք, այնքան լավ: Ավելի շատ ընտրեք սպիտակ, կապույտ, մոխրագույն երանգներ: Մեծ փայլփլուն և շատ պսպղուն ատրիբուտներ: Չմոռանաք լույսերի մասին: Ոչ մեծ կարմիր սիրտն ու մետաղադրամը տոնածառի վրա՝ Ձեզ կբերեն սեր և բարեկեկցություն: Այսպիսի թեթև և հեշտ կանոնները Ձեր տուն կբերեն Սպիտակ Առնետին, իսկ նրա հետ կգա նաև բարեկեցությունը:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։