Մի ցավեցրեք նրանց, ում սիրում եք․․․
Մեր կյանքում լինում են պահեր, երբ մենք զգում ենք, որ հարաբերություններում կայծը հանգչել է և մենք այլևս չենք սիրում զուգընկերոջը:
Բայց այդպիսի զգացումը հանկարծակի չի հայտնվում: Դա հարաբերություններում անընդհատ պրոբլեմների, զուգընկերոջ տոքսիկ վարքի և շփման բացակայության արդյունք է:
Պետք է աշխատել սխալների վրա: Որպեսզի հետագայում նմանատիպ իրավիճակներ չստեղծվեն՝ պետք է հասկանալ, թե որ պահին հարաբերությունները սկսեցին անկում ապրել:
Ահա ամենահաճախ հանդիպող պատճառները, թե ինչու մարդիկ այլևս չեն ցանկանում միասին լինել:
1. Անազնվություն
Հարաբերությունների հիմքը՝ զուգընկերներից յուրաքանչյուրի 100%-ոց ազնվությունն է: Դուք պետք է լինեք մեկ թիմ, կարողանաք աշխատել, շփվել միմյանց հետ:
Կարևոր է հասկանալ, որ գաղտնիքը, թեկուզ փոքրիկ, կարող է քանդել Ձեր հարաբերությունները:
2. Անցած սեր
Գլխավոր պատճառներից մեկը, երբ հարաբերությունները չեն ստացվում՝ նախկին հարաբերությունների բեռն է: Անցյալը պետք է մնա անցյալում, ոչ ոք չի կարող այն փոխել: Կառչելով վիրավորանքներից, դուք չեք կարող ապագայում նորմալ հարաբերություններ կառուցել:
3. Հետաքրքրության բացակայություն
Հնարավոր է, որ ժամանակ է եղել, երբ դուք կարող էիք վաղ առավոտից զրուցել իրար հետ, բայց հանկարծ Ձեր զրույցը սկսեց չստացվել: Այդպիսի պահերին Ձեր զուգընկերը սկսում է զգալ, որ դուք կորցնում եք իր հանդեպ հետաքրքրությունը: Հենց այդ պատճառով է, որ շատ կարևոր է ունենալ համատեղ հոբբի, որը Ձեզ կօգնի այդպիսի պահերին:
4. Անհուսալիություն
Եթե դուք ընկերների հետ շտապում եք երեկույթի, իսկ Ձեր զուգընկերը սպասում է Ձեզ տանը, անընդհատ հուսախաբ եք անում նրան և չեք պահում խոստումները՝ մարդը Ձեր կողքին շատ անհուսալի է զգում: Հիշեք, Ձեզ համար առաջին տեղում պետք է լինեն Ձեր հարաբերությունները:
5. Անտեսում
Եթե դուք ինչ-որ պատճառներով անտեսում եք Ձեր զուգընկերոջը՝ դա ստիպում է նրան իրեն զգալ ինչպես դատարկ մի բան:
Դա վերաբերում է ոչ միայն լռությանը, այլ զուգընկերոջ հետաքրքրությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքին, անուշադրությանը:
6. Խաղ մեկ դարպասին
Հարաբերությունները՝ համատեղ աշխատանք է: Չի կարելի հուսալ, որ դրանցում ջանք պետք է թափի միայն մեկը: Դուք պետք է ունենաք ընդհանուր հետաքրքրություններ, շփումներ, և ազատության զգացում այդ հարաբերություններում:
Իսկ դուք թո՞ւյլ եք տալիս այս սխալները հարաբերություններում: