fbpx

Մի անգամ Չարլի Չապլինն իր գրպանում ոսկե ժամացույց գտավ․․․ Աշխարհի ամենաանհավանական գողության պատմությունը

Չարլի Չապլինի կյանքում հետաքրքիր պատմությունների պակաս երբևէ չի գրանցվել, սակայն այս պատմությունն առավել քան առանձնանում է նրա կյանքում ու աշխարհում պատահող բոլոր մյուս պատմություններից։

Մի անգամ Չարլի Չապլինը Նյու Յորքի մետրոյով տուն էր շտապում։ Տուն հասնելուն պես Չապլինը նկատում է, որ գրպանում, չգիտես որտեղից, ոսկե ժամացույց է հայտնվել։ Քանի որ Չարլին գաղափար չուներ անգամ, թե դա ում ժամացույցն է, հաջորդ օրը նա այդ ժամացույցը հանձնում է ոստիկանությանը։ Նույն օրը նա ստանում է այսպիսի նամակ անծանոթից․ «Հարգելի՛ պարոն Չապլին, ես պրոֆեսիոնալ գրպանահատ եմ։ Երեկ ես մի հարուստ պարոնից գողացա իր ոսկե ժամացույցը, բայց, տեսնելով Ձեզ, այն Ձեր գրպանը դրեցի, քանի որ ցանկացա Ձեզ նվեր անել, ես Ձեր արվեստի երկրպագուն եմ»։

Չապլինն այս մասին ևս ոստիկանությանը հայտնեց, սակայն ապարդյուն։

Դեպքից անցավ մեկ տարի։ Ո՛չ գրպանահատը գտնվեց, ոչ էլ ժամացույցի տերը։ Ոստիկանությունը ստիպված ժամացույցը վերադարձրեց Չապլինին։ Սա այնպիսի մեծ աժիոտաժ առաջացրեց, որ այս մասին անգամ գրեցին թերթերում։ Օրեր անց Չապլինը մեկ այլ նամակ ստացավ․ «Հարգարժա՛ն պարոն Չապլին, մեկ տարի առաջ ես երթևեկում էի մետրոյով և ինչ-որ մի գրպանահատ գողացավ իմ ոսկե ժամացույցը։ Վերջերս թերթում ես կարդացի, որ նա այդ ժամացույցը Ձեզ է նվիրել։ Պահե՛ք այդ ժամացույցը Ձեզ, ես միայն ուրախ եմ, որ այն Ձեզ մոտ է, և քանի որ ես էլ գրպանահատից պակաս չեմ երկրպագում Ձեր արվեստը, ուղարկում եմ նաև ժամացույցին ավելի հարմար ոսկե շղթա։ Կրեք այն ուրախությամբ»։

Այս պատմությունը զարմացրեց աշխարհին, ու մարդիկ վերջնականապես հասկացան, որ սիրված մարդկանց իրենց նվերները չեն ափսոսա տալ ոչ միայն գողերը, այլ նաև գողությունից տուժողները։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մի անգամ Չարլի Չապլինն իր գրպանում ոսկե ժամացույց գտավ․․․ Աշխարհի ամենաանհավանական գողության պատմությունը
Եթե ​​կինը օժտված է այս հինգ որակներով՝ բաց մի թողեք նրան