fbpx

Մեջբերումներ Հենրի Հագարդի «Մոնթեսումայի դուստրը» գրքից

Հագարդը անգլիացի գրող է, բազմաթիվ արկածային և պատմական վեպերի հեղինակ։ Այս վեպը նրա լավագույն վեպերից է։ Հիմքը պատմական իրողություն է։ 16-րդ դարի սկզբին իսպանացիները նվաճում են Մեքսիկան։ Հնդկացիները ահեղ կռիվներ են տալիս իրենց ազատության համար։ Վեպում նկարագրվում է ացտեկների կայսրության կործանումը։ Վեպը գրելու համար հեղինակը օգտագործել է այս իրողությանը վերաբերվող հարուստ գրականություն։

1. Մարդիկ հազվադեպ են իսկական սիրով ամուսնանում։ Իսկ եթե դա պատահում էլ է, պատահում է, որ իսկույն կորցնեն իրար։

2. Ասում են փոքր բանից մեծ բան է ծնվում։ Բայց այստեղ պատահեց հակառակը`մեծ բանից փոքր բան ծնվեց։

3. Նրանք, ովքեր երկրիս երեսին թանկ ու սրտակից են եղել միմյանց համար, երբևիցե կհանդիպեն մի այլ աշխարհում։

4. Որքան ավելի վերև ես բարձրանում, այնքան ավելի զարհուրելի է անկումը։

5. Ուժին ուժով են պատասխանում։

6. Ավելի լավ է ազատ մեռնել, քան ստրուկ ապրել։

7. Միշտ էլ ընկերները թշնամի են դառնում, երբ նրանց միջև կին է կանգնում։

8. Շատ ավելի հաճախ մարդու ճակատագիրը դառնում է պատահականությունը։

9. Ոչ մի բան չի կարող մարդուն ստիպել ուրախությամբ մտածել մոտալուտ մահվան մասին։

10. Կանացի սիրո դեմ պայքարելն անիմաստ բան է։

11. Չարիքն առանց վրեժի չի լինում, ով էլ գործած լինի այն, մեկ մարդ, թե մի ողջ ժողովուրդ։

12. Հին սովորությունները, որքան էլ դուրս քշես, հեշտությամբ չեն մոռացվում։

13. Աստված ավելի բարեգութ է, քան նրանք, ովքեր ստիպում են հավատալ Աստծուն։

14. Որոշ չափով մենք ինքներս ենք ստեղծում մեր բնավորությունն ու բախտը։

15. Պատանի հասակին հատուկ են հապճեպ ընդհանրացումները, և պատանին հաճախ գալիս է այն եզրակացության, թե աշխարհում ամեն ինչ սուտ է, որովհետև առանձին բաներ իսկապես սուտ են դուրս եկել։

16. Արեք կնոջն ին չցանկանում եք, բայց ամենևինի հավատացեք, և գլխավորը մի ամուսնացեք, այլապես կհասնեք մի այնպիսի ժամի, երբ կցանկանաք սպանել նրան։

17. Չարիքը միայն չարիք է ծնում և վերջիվերջո ծանրանում է նրա գլխին, ով գործել է այդ չարիքը։

18. Երազները, ասես մեզ ծաղրելով, հարություն են տալիս մեռելներին, վերադարձնում են նրանց, ովքեր թանկ են մեզ համար, և հետո չքանում են`թողնելով մեզ էլ ավելի դառը վշտի մեջ։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Մեջբերումներ Հենրի Հագարդի «Մոնթեսումայի դուստրը» գրքից
Գիտելիքների ԹԵՍՏ․ Ոչտարրական հարցեր տարբեր ոլորտներից