fbpx

Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի սրտին տանող ճանապարհը

Յուրաքանչյուր մարդու պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել: Իմանալով յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի նախասիրություններն ու առանձնահատկությունները, դուք կկարողանաք գրավել յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի սիրտ:

Խոյ

Ցանկանո՞ւմ եք գրավել Խոյի սիրտը՝ ցույց տվեք նրան, որ կարող եք անել այն ամենն, ինչ նա ցանկանում է։ Այո, դա կարող է բարդ լինել, սակայն հարկավոր է զսպել հպարտությունը և ճկունություն ցուցաբերել։ Պետք չէ ամեն հարցում համաձայնել նրա հետ։ Խոյը պարզապես ցանկանում է, որ ամեն բան իր կանոններով լինի։ Իհարկե, դա քիչ չէ, սակայն միայն այդպես Խոյը կարող է սիրել Ձեզ։ Իսկ վիճելու և մրցակցելու փորձերը կընկալվեն ճիշտ հակառակ տեսանկյունից։ Որքան էլ Դուք փորձեք ապացուցել, որ բարի նպատակներ ունեք, միևնույն է՝ նա Ձեզ չի լսի։ Եթե ցանկանում եք ինչ-որ բան ապացուցել, ապա իմացեք, որ Խոյի հետ սերն անհնար է։

Ցուլ

Ցուլերն անընդհատ այնպիսի քայլեր են անում, որոնցից մարդկանց մոտ խուճապ է սկսվում։ Մարդիկ հազվադեպ են հասկանում Ցուլերին, բայց եթե դա ստացվի Ձեզ մոտ, ապա Դուք մեծ հնարավորություն ունեք նրանց դուր գալու և սիրտը շահելու։ Ցույց տվեք նրանց Ձեր հիացմունքը, նկատեք նրանք, հաճելի անակնկալ մատուցեք։ Նրանք Ձեր ուշադրության կարիքն ունեն, ինչպես երեխաները երբ ինչ-որ հետքրքիր և արտասովոր բան են անում։ Եվ տաղմարդիկ, և կանայք հաճույք են ստանում նրանից, երբ նրանց նայում են և հիանում։

Երկվորյակներ

Երկվորյակները քնքշություն են սիրում։ Կանայք պաշտում են, երբ նրանց սիրահետում են, ջերմ խոսքեր ասում։ Տղամարդիկ գնահատում են արարքները։ Երկվորյակներին գայթակղելու լավագույն տարբերակն է՝ հույս տալ, ապա հիասթափեցնել, իսկ հետո կրկին վերադառնալ նրանց մոտ։ Այս տեսակ «ալիքավոր» հարաբերությունները կխենթացնեն Երկվորյակին։ Միակ բանը, որի մասին զգուշացնում են աստղերը, հակակրանքն է։ Զգույշ եղեք և չափը մի անցեք, այլապես Երկվորյակները նույնիսկ կդադարեն նայել Ձեր ուղղությամբ։

Խեցգետին

Խեցգետինն ինքը կնկատի Ձեր սերը, սակայն եթե տեսնում եք, որ դա տեղի չի ունենում, ապա փորձեք տպավորել նրանց Ձեր խելամտությամբ, գիտելիքներով։ Հոգ տարեք նրանց մասին, որովհետև նրանք ընտանեկան մարդիկ են։ Ցույց տվեք նրանց, որ Ձեզանից հիանալի ծնող կստացվի։ Մի խոսքով, Դուք ստիպված եք ապացուցել Խեցգետնին, որ արտասովոր, բարի և արտակարգ մարդ եք։

Առյուծ

Առյուծին դուր գալու համար պետք է ջանքեր չխնայեք։ Հարկավոր է հետևել արտաքին տեսքին, լինել ինքնաբավ, հետաքրքիր և խելացի։ Ի դեպ, պարտադիր չէ, որ Առյուծն էլ այդպիսին լինի։ Եվ եթե Դուք չասեք նրանց, որ նրանք ամենա-ամենան են, ապա կարող եք նույնիսկ չմոտենալ։ Այս մարդիկ հաճոյախոսություններ են սիրում ։ Դուք պետք է սիրեք նրանց, որպեսզի նրանք էլ Ձեզ սիրեն։

Կույս

Կույսերը սիրում են մաքրասեր մարդկանց, որովհետև տանել չեն կարողանում կեղտը, փոշին և խառնաշփոթը։ Եթե Ձեզ կհաջողվի դիմանալ նրանց քարոզներին ու քննադատություններին այս հարցում, ուրեմն՝ կկարողանաք շահել նրանց սիրտը։ Նաև Կույսերը մեծ ուշադրություն են դարձնում սեռական հատկությունների արտահայտմանը։ Կույս կանայք տանել չեն կարող այն տղամարդկանց, որոնք չափից ավելի են հետևում իրենց արտաքին տեսքին։ Նրանց իսկական տղամարդ է հարկավոր։ Կույս տղամարդիկ էլ պարզ և անպաշտպան կանանց են սիրում։

Կշեռք

Կշեռքները գնահատում են մարդկանց դիվանագիտությունը, պաշտում են խելացիությունը, սիրում են հասկացող մարդկանց, որոնք ունակ են հոգ տանել ոչ միայն իրենց անձի մասին։ Եթե Դուք պատրաստ չեք լինել բարի և ճկունություն ցուցաբերել երկխոսության ընթացքում, ապա սա Ձեր տարբերակը չէ։ Կշեռքներին գերելու ամենակարճ ճանապարհը՝ ջերմ զրույցներ, շփում, ընկերություն։ Սկզբում դուք լավ ընկերներ եք դառնում, այնուհետև սիրեկաններ, իսկ հետո ամուսնանում եք։ Այլ կերպ լինել չի կարող։

Կարիճ

Կարիճները Ձեր հաճոյախոսությունների կարիքն ունեն ոչ թե նրա համար, որ ինքնահավան են և էգոցենտրիկ, այլև հակառակը՝ հաճախ տառապում են ցածր ինքնագնահատականի պատճառով։ Սակայն այս մարդկանց հետ շփման ընթացքում անընդմեջ հաճոյախոսելը կարող է նյարդայնացնել Ձեզ։ Թեև, եթե Կարիճը Ձեզ հավատում է, վստահում է, գնահատում և նկատում է Ձեր քայլերը, ապա կլինի լավագույն զուգընկերը, ընկերը, սիրեկանը։

Աղեղնավոր

Աղեղնավորները ամենաինքնուրույն էակներն են։ Դեռ փոքրուց նրանք ինքնուրույն գումար են վաստակում, ունեն սեփական կարծիքը ցանկացած հարցում։ Սիրո հարցում ավելի լավ է չխանգարել Նրանց։ Նրանց վրա տպավորություն թողնելու համար հարկավոր է հիանալ, հաճոյախոսել, սակայն շատ երես չտալ։ Նրանք հարաբերությունների մեջ ազատություն եւ հավասարություն են ուզում։ Նրանց պետք է այն մեկը, որն ունակ կլինի չխանգարել։ Ցույց տվեք նրանց, որ անկախ եք և պատրաստ եք տալ այն ազատությունը, որի մասին նրանք երազում են և պատրաստ չեն կորցնել։

Այծեղջյուր

Այս մարդիկ շատ փակ են և ինքնամփոփ։ Շատ դժվար է անցնել նրանց գերելու ճանապարհը՝ այն բավականին երկար է և լի՝ խոչընդոտներով։ Սակայն հավանականություն կա։ Այծեղջյուրներին հարկավոր է կամ միանգամից առաջարկություն անել, կամ՝ իսկույն համաձայնվել։ Նրանք պաշտում են խոնարհությունն ու վստահությունը։ Այս մարդիկ փորձում են ամուսնանալ մեկ անգամ և ընդմիշտ։ Այնպես որ, ստիպված եք ապացուցել Ձեր հավատարմությունը։

Ջրհոս

Ջրհոսները միայն թվում են ինքնավստահ։ Հոգու խորքում նրանք շատ խոցելի են և միշտ մտածում են, որ իրնեց հետ ինչ-որ բան այն չէ։ Ցույց տվեք, որ գիտեք նրանց մասին ամեն բան։ Ապացուցեք, որ նրանք գեղեցիկ են, խելացի և տաղանդավոր։ Ուշադրություն մի դարձրեք նրանց կատակներին և վիրավորական արարքներին։ Սա է նրանց էությունը, և այն փոխել հնարավոր չէ։ Ջրհոսները սիրում են խելացի, խենթ մարդկանց, որոնք, սակայն, ունեն իրենց սկզբունքները։

Ձկներ

Ձկները հաճախ են փոխում իրենց նախընտրությունները, իսկ հետո չեն կարող հստակ ասել՝ դուր եք գալիս Դուք իրենց, թե ոչ։ Ելնելով այսքանից, Ձեզ հարկավոր է ուժեղ բնավորություն, որը կօգնի հանդուրժել նրանց՝ անընդմեջ փոփոխվող մելանխոլիկ տրամադրությունը, և տաղանդ՝ բառի բուն իմաստով։ Ձկներն արտասովոր մարդկանց են սիրում։ Ձեզ մնում է պարզապես գուշակել կամ իմանալ, թե ինչպիսին են Ձկները Ձեր հետ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի սրտին տանող ճանապարհը
Եվս մեկ անգամ Victoria Secret 2014 գլխապտույտ առաջացնող շոուի մասին (23 ՖՈՏՈ)