fbpx

Վայրի կալաների հովիտը: Գեղեցկություն, որից մարդու շունչ է կտրվում

Ամեն գարուն, Խաղաղ օվկիանոսի ափերից մեկի մոտ, Կալիֆորնիայի Բիգ-Սուր մարզում, հարուստ բուսականության մեջ ծաղկում է Վայրի կալաների հովիտը (Calla Lily Valley):

Խաղաղ օվկիանոսի և հորիզոնում մայր մտնող արևի ֆոնին բացվում է անհավանական գեղեցիկ մի տեսարան, որն անտարբեր չի կարող թողնել և ոչ մի ականատեսի: Կալաներն ավելի ակտիվ ծաղկում են մարտ ամսին, այդ պատճառով բոլորն, ովքեր ցանկանում են վայելել դրանց ծաղկման գեղեցկությունը՝ պետք է այցելեն կալիֆորնիական այդ տեսարժան վայր հենց այդ ժամանակաշրջանում:

Վայրի ծաղիկները տրորելուց պաշտպանելու նպատակով հովիտում գցվել են զբոսաշրջային արահետներ և աստիճաններ, որոնք տանում են օվկիանոսից մինչև խիտ անտառներ:

Կալաների ծաղկման վայրերը զբոսնելու համար համարվում են խիստ վտանգավոր և այստեղ պետք է շատ մանրակրկիտ պահպանել զգուշություն, քանի որ հովիտը պատված է նաև թունավոր փշերով, եղինջով և շուրջն ամբողջությամբ ձորեր են:

Կալաների գեղատեսիլ հովիտը, որտեղ կարելի է տեսնել հսկայական քանակությամբ ծաղկող ճերմակ բույսեր, գտնվում է Բիգ-Սուրում, Կալիֆորնիա՝26374 Cabrillo Hwy, Carmel-by-the-Sea, CA 93923 հասցեով:


telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Վայրի կալաների հովիտը: Գեղեցկություն, որից մարդու շունչ է կտրվում
Ֆանտաստիկ պար մթության մեջ (վիդեո)