1920թ.-ին հնդիկ մահարաջա (թագավոր) Ջայ Սինգը զբոսնում էր Լոնդոնի փողոցներով, եւ չնայած մահարանջա լինելուն, նա հագել էր հասարակ հագուստներ:
«Ռոլս Ռոյս»-ի ցուցասրահի մոտով անցնելիս մահարաջան որոշեց ներս մտնել` հարցնելու շքեղ մեքենաների գները: Քանի որ նա չէր կրում արքունական հագուստներ, աշխատողը չճանաչեց նրան, այլ մտածեց, որ աղքատ հնդիկ է, ծաղրեց նրան եւ դուրս շպրտեց: Միջադեպը խիստ զայրացրեց մահարաջային, նա վերադարձավ հյուրանոց եւ աշխատողներին կարգադրեց, որ ցուցասրահի աշխատակազմին տեղեկացնեն, որ Մահարաջան ցանկանում է Ռոլս Ռոյս մեքենաներ գնել: Երբ նա վերադարձավ ցուցասրահ արքունական հագուստներով, նրան դիմավորեցին կարմիր գորգով եւ առանձնակի ուշադրությամբ: Նա գնեց 6 թանկարժեք մեքենա, եւ երբ մեքենաները հասան Հնդկաստան, Սինգը քաղաքապետարանին կարգադրեց շքեղ մեքենաները օգտագործել աղբահավաքման նպատակով:
Մահարաջայի այս քայլը մեծապես ազդեց «Ռոլս Ռոյս» մեքենայի վարկանիշի վրա:
Մարդիկ, ովքեր հպարտորեն էին քշում այս շքեղ մեքենաները, հիմա արդեն ամաչում էին վարել այն՝ իմանալով, որ Հնդկաստանում նույն մեքենան ծառայում է, որպես աղբահավաքող: Սա մեծ հարված էր ընկերության համար:
«Ռոլս Ռոյս» -ի աշխատակիցները վերջապես հասկացան իրենց սխալը եւ հեռագիր ուղարկեցին Մահարաջային՝ հայցելով նրա ներողամտությունը կատարվածի համար, եւ Մահարաջային առաջարկեցին 6 անվճար մեքենա: Մահարաջան ընդունեց այս ժեստը եւ կարգադրեց դադարեցնել մեքենաների օգտագործումը աղբահավաքման նպատակով:
Երբեք մի դատեք գրքի մասին` նայելով կազմին:
Հրապարակման ներկայացրեց՝ Մարիանա Կնյազյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։