Ուղեղ։ 30 տարվա իմ լուսանկարչի աշխատանքում ես տեսել եմ այնքան շատ հետույքներ և կրծքեր, մեծ և փոքր, որ ինչ-որ մի պահ չափսերն այլևս դադարեցին նշանակություն ունենալ։ Հենց այստեղ էլ պարզվեց, որ կնոջ մեջ ամենագլխավուրը՝ ուղեղն է։ Նույնիսկ եթե դու նրա հետ չես քնում։
Պիտեր Լինդբերգ, ֆեշն լուսանկարիչ
Պիտեր Բրոդբեկը (Լինդբերգ) այն քչերից մեկն է, ով ճանաչում է ձեռք բերել նորաձևության լուսանկարչության աշխարհում։ Նա աշխատել է մոլորակի ամենագեղեցիկ և ցանկալի կանանց հետ։ Նա տեսել և նկարել է նրանց այն ժամանակ, երբ նրանց մարմինները ոչնչով ծածկված չէին։ Եվ երկար տարիների աշխատանքից հետո նա հարցազրույց է տվել և պատմել այն մասին, թե ինչն է կարևոր համարում կնոջ մեջ։ Հենց այդ հարցազրույցից էլ հատված կարդացիք քիչ վերևում։