fbpx

Թեոդոր Դրայզեր․ «Հանճարը»․ Մեջբերումներ գրքից

Սա Թեոդոր Դրայզերի կիսակենսագրական վեպն է գրված 1915 թվականին։ Վեպում նկարագրված է գլխավոր հերոսի, հանճարի`Յուջին Վիտլայի կյանքի պատմությունը, ում սիրո և գեղեցիկի մասին պատկերացումները տարբերվում էին մյուսների պատկերացումներից։

1. Կյանքը լեցուն է անարդարությամբ։

2. Ի վերջո ի՞նչ է կյանքը, ի՞նչ է մարդկային մարմինը, ինչից է առաջանում կիրքը։ Մենք մի քանի տարի գալարվում ենք տենչերի տենդով և այրվելով սպառվում։

3. Ամուսնությունը բնության խաղ է, որը մարդուն ստիպում է իրագործել ցեղի շարունակման իր ծրագիրը։ Սերը պատրանք է, կիրքը` հապճեպորեն պատրաստված մի խայծ։

4. Մարդկային զգացմունքները շատ շուտ են հոգնում վերակրկնվող զգայական տպավորություններից, միաժամանակ նույնպիսի պատրաստակամությամբ չափազանցնում են անսովոր գեղեցկությունն ու հմայքը։ Եթե դա նոր է, պետք է ավելի լավը լինի, քան այն, ինչ ունեցել ենք առաջ։

5. Աշխարհը սահմանել է մեկ կյանք, մեկ սեր։

6. Մենք պատրաստված ենք նույն նյութից, ինչ երազները և կյանքը նման է երազի։ Մեր ողջ կյանքը պարուրված է երազով։

7. Որքան հաճախ է պատահում, երբ մեր տաքարյուն խառնվածքը հասցնում է մեզ ճակատագրական սխալների, որի դեմ բողոքում է մեր բանականությունը։

8. Կյանքը յուրաքանչյուր անկյունադարձին որոշվում է անհայտության մեջ և մեր հիշողության ոլորտներում մնում են միայն մեր անցած ճանապարհի կարևորագույն դեպքերը։ Հետո դրանք էլ են չքանում։

9. Եթե ինձ հարցներին, թե ինչ է կրոնը, ես կասեի, որ դա մարդու հոգեկան վերքերին տրված թրջոց է, մի խեցափեղկ, որ մարդը սողում է, որպեսզի թաքնվի մահվան հարափոփոխության և անսահմանության սարսափից։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թեոդոր Դրայզեր․ «Հանճարը»․ Մեջբերումներ գրքից
Այս 3 անսպասելի նշանները բնորոշ են միայն ցածր ինտելեկտով մարդկանց. ո՞ր կետը զարմացրեց