Մարդու սիրտ գրավելը՝ հեշտ խնդիրներից չէ: Բայց կա նաև լավ նորություն՝ դրանում Ձեզ կօգնեն աստղերը:
Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի սրտի համար պետք է ընտրել համապատասխան բանալի: Եվ ահա թե ինչպես դա անել:
Խոյ
Նրանք սիրում են համարձակներին և վճռական մարդկանց: Այդ պատճառով, եթե դուք սիրահարվել եք Խոյին, դուք պետք է լինեք ինքնավստահ և իմանաք թե ինչ եք ցանկանում:
Անպայման իմացեք նրանց զգայուն պահերը: Եվ որքան հնարավոր է ավելի շատ հաճոյախոսություններ: Այնպես արեք, որպեսզի նրանք իրենց առանձնահատուկ զգան:
Ցուլ
Այս մարդկանց դուր է գալիս հարաբերություններում վայելել սիրատածման ֆազը: Ցուլը սիրում է նվերներ, անպայման ժամադրության եկեք ծաղիկներով և անընդհատ փոքրիկ նվերներ արեք:
Նաև Ցուլը սիրում է յուրաքանչյուր տեսակի հումոր, քանի որ նա շատ բաց և շփվող մարդ է:
Երկվորյակներ
Եթե դուք ցանկանում եք ճանաչել Երկվորյակներին՝ պատրաստ եղեք ինտելեկտուալ զրույցի: Նրանք սիրում են, երբ իրենց հարցնում են մասնագիտական և ինտելեկտուալ գիտելիքներից:
Եվ կարևորը՝ սիրեք պարել: Երկվորյակներն ուղղակի պաշտում են երեկույթներ:
Խեցգետին
Խեցգետինները բնութագրվում են փափուկ սրտով: Այնպես որ դուք պետք է ցուցադրեք Ձեր զգացմունքային կողմը:
Եվ անպայման կազմակերպեք ֆիլմային ռոմանտիկ երեկո: Խեցգետինների սրտով է՝ ծաղիկներ, երաժշտություն և ռոմանտիկ սիրատածում:
Առյուծ
Եղեք համեստ և Առյուծները Ձեզ կսիրեն, չէ՞ որ զույգում պետք է փայլի միայն մեկը: Նաև անկեղծ հոգ տարեք նրա մասին:
Պատրաստեք մի քանի հաճոյախոսություն և մի ամաչեք որքան հնարավոր է հաճախ Առյուծին ասել դրանք: Միայն մի ստեք:
Կույս
Օգնություն խնդրեք նրանցից: Կույսերը չափազանց շատ են սիրում օգնել ուրիշներին, քանի որ դա հնարավորություն է ստեղծում ցուցադրել ունակություններն ու հմտությունները:
Նաև ցուցաբերեք անկեղծ հետաքրքրություն և կառուցեք վստահելի հարաբերություններ:
Կշեռք
Կշեռքներն երազում են կրքոտ գործերի մասին: Եթե պատրաստ եք դա տալ նրանց, ապա համարձակորեն դա ցուցադրեք: Կշեռքներին դուր է գալիս երաժշտություն և ռոմանտիկ մթնոլորտ:
Միշտ հիշեք տեսողական շփման մասին: Կշեռքները երբեք չեն սիրահարվում մարդկանց, որոնք անտեսում են իրենց: Զրուցելիս միշտ նայեք նրանց աչքերի մեջ:
Կարիճ
Կարիճներն ուղղակի խորհրդավոր են, և Ձեզ հնարավոր է որոշակի ժամանակ պահանջվի, որպեսզի հասկանաք նրանց վարքը:
Այդ պատճառով ավելի շատ պետք է հիմնվել ոչ վերբալ շփման վրա: Ուղղակի մի փոքր, շատ փոքր ծաղրեք նրանց, բայց չափը չանցնեք:
Աղեղնավոր
Աղեղնավորին հեշտությամբ կարելի է գայթակղել հումորով: Այդ պատճառով շատ հումորներ արեք և միշտ պահեք ուրախ մթնոլորտը:
Նայեք նրանց աչքերի մեջ և անկեղծ արտահայտեք Ձեր հետաքրքրությունը: Եվ երբ Ձեզ բախտ վիճակվի գրավել նրանց ուշադրությունը, բռնեք նրանց ձեռքին և որևէ հաճելի բան ասեք:
Այծեղջյուր
Այծեղջյուրը կարող է սառը թվալ, երբ գործը հասնում է մերձեցմանը: Դուք պետք է ունենաք պատրաստի մարտավարություն, բայց զգույշ եղեք: Սկսեք թեթև, անմեղ գրկախառնություններից և նուրբ համբույրներից:
Այծեղջյուրները շատ զգայուն են կենդանիների հանդեպ, այդ պատճառով, եթե նրանց ցուցադրեք Ձեր շան կամ սիրելի կատվի լուսանկարը, դուք կարող եք գրավել նրանց սրտերը: Եվ ահա զրույցի առաջին թեման:
Ջրհոս
Շատ հումորներ արեք, մի փոքր ծաղրեք, հաճոյախոսություններ արեք՝ դուք պետք է շատ բան փորձեք, նախքան նրանց սիրտը գրավելը: Իսկ եթե երգ երգեք՝ հաջողությունը երաշխավորված է:
Ձկներ
եթե ցանկանում եք գայթակղել Ձկներին, ցույց տվեք նրանց ուրիշ աշխարհ: Ձեր հետաքրքրությունները ոչ միշտ կարող են նույնը լինել: Բայց արեք նրանց համար բացառիկ բաներ: Մտածեք մեկ քայլ առաջ և եղեք անկեղծ՝ Ձկները դա սիրում են:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։