Նկարազարդող Սթիվ Կատսը ծաղրում է գաջեթների և դիվայսների դարաշրջանի ժամանակակից հասարակությանը:
Սթիվ Կատսը՝ նկարազարդող և անիմատոր է Լոնդոնից, Անգլիա: Նրա ստեղծագործությունները ծաղրում են ժամանակակից հասարակության արատները: Նա ոգեշնչվում է 1930-40-ականների մուլտֆիլմերով, ժամանակակից կոմիքսներով և գրաֆիկական վեպերով: Նախքան ֆրիլանսեր դառնալը՝ 2012թ․ Կատսը աշխատում էր լոնդոնյան Glue Isoba կրեատիվ գործակալությունում որպես նկարազարդող: Նա աշխատել է այնպիսի ընկերությունների նախագծերի վրա, ինչպիսիք են՝ CocaCola, Google, Sony և Toyota-ն:
2012թ․ Սթիվ Կատսը նկարահանեց «Մարդ» մուլտֆիլմը, որտեղ քննարկվում է կենդանիների և շրջակա միջավայրի պահպանման թեման: Adobe Flash և After Effects ծրագրերով ստեղծված այս մուլտֆիլմը նկարագրում է «մարդու և բնության միջև հարաբերությունը»: Հոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 28 միլիոն դիտում:
2017թ․ Կատսը Անսիի միջազգային կինոփառատոնում ստանում է Մրցանակ: Դա բարձրագույն մրցանակն է, որն իրենից ներկայացնում է որակավորում՝ Օսկար մրցանակաբաշխությունում անվանակարգ ստանալու համար: