fbpx

«Պարտադրված բարին՝ հաստատ չարիք է ». Տիեզերքի 34 օրենք, որոնք միանշանակ աշխատում են

Լավագույն դասերը նրանք են, որոնք մեզ տալիս է Տիեզերքը։ Այն ապրում է իր սեփական օրենքներով։ Հաջողության հասնելու համար այս օրենքները պետք է անգիր սովորել։ Հետևեք դրանց և Տիեզերքը բարեհաճ կլինի Ձեր հանդեպ։

Ահա Տիեզերքի 34 օրենք, որոնք կփոխեն Ձեր կյանքը դեպի լավը.

Նյութը կարող եք դիտել տեսանյութով, կամ շարունակել կարդալ հոդվածը․

1. Դուք չեք կարող իմանալ, թե ինչն է բարի, և ինչը՝ չար։

2. Բայց հաստատ իմացեք, որ պարտադրված բարին՝ չարիք է։

3. Դուք չգիտեք թե ինչ է Տիեզերքը ուզում Ձեզանից։

4. Չկա վատը, այլ կա բան, ինչը Ձեզ վշտացնում է։ Չկա լավը, կա այն, ինչը Ձեզ ուրախացնում է։

5. Հնարավոր է, որ Ձեր սխալները՝ այն է, ինչ ցանկանում է Տիեզերքը։

6. Մի փնտրեք ճշմարտություն։ Այն գոյություն չունի։ Իսկ եթե այն կա էլ, ապա հաստատ Ձեզ հարկավոր չէ։

7. Մի անհանգստացեք Ձեզ համար։ Իրականում Տիեզերքի համար դուք շատ թանկ եք, որպեսզի զուր տեղը կորչեք։

8. Ձեր մեղքը չկա ոչնչում։

9. Եթե այն, ինչ անում եք Ձեզ անհանգստություն է պատճառում՝ մտածեք, իսկ դա Ձեզ պե՞տք է։

10. Արեք միայն այն, ինչ Ձեզ հեշտ է տրվում, բայց արեք դա ամբողջ ուժով։

11. Եթե դուք կարող եք շտկել Ձեր սխալի հետևանքները, նշանակում է դուք չեք սխալվել։

12. Այն ինչ պատահում է՝ պատահում է ժամանակին։

13. Տեղի ունեցողը տեղի է ունենում անկախ Ձեր կամքից, բայց Ձեր կամքից է կախված՝ ընդունել դա, թե ոչ։

14. Եթե կասկածում եք ճանապարհի ճիշտ լինելու մեջ՝ Ձեզ հետ ուղեկից վերցրեք, եթե վստահ եք Ձեզ վրա՝ շարժվեք միայնակ։

15. Յուրաքանչյուր մարդ միայնակ է։ Ուժեղ մարդն ընդունում և օրհնում է իր միայնությունը։

16. Օրհնեք բաց թողած հնարավորությունները, դուք մեծ հնարավորություններ եք ձեռք բերել։

17. Տվեք հեշտությամբ, բաց թողեք հեշտությամբ, հրաժեշտ տվեք հեշտությամբ։

18. Սիրեք թշնամուն, որպեսզի հաղթեք։

19. Մի վախեցեք նրանից, ով ցանկանում է կոտրել Ձեր կամքը, քանզի նա թույլ է։

20. Զիջելով, դուք յուրացնում եք դասը։ Զիջեք, որպեսզի թուլացնեք դիմադրությունը։

21. Մի ձգտեք լինել ուժեղ մրցակցից, փնտրեք, թե ինչում է նրա թուլությունը։

22. Ով ել որ լինի Ձեր մրցակիցը, միշտ ձգտեք նրա մեջ մարդ տեսնել։ Այդպիսի մոտեցումը Ձեզ մեծ առավելություն կտա։

23. Աշխարհը խեղաթյուրված է, բայց ոչ չարամիտ։

24. Երբ կրակը մոտենում է՝ այն սկզբից լուսավորում է, հետո տաքացնում, իսկ հետո այրում։

25. Մի վախեցեք անեծքներից, մի ձգտեո գովասանքի, ոչ մի նոր բան դրանք Ձեզ չեն բերի։

26. Անելուց՝ արա հիմա, հետո դու դա երբեք չես անի։

27. Դուք երբեք չեք կարող ասել, թե ուր եք գնում։ Միայն կարող եք ասել՝ թե ուր կցանկանայիք հասնել։

28. Հիշեք տասներեքերորդ հարվածի օրենքը։ Եթե մի անգամ ժամացույցը հարվածի տասներեք անգամ՝ ընդունված տասներկուսի փոխարեն, այդպիսի ժամացույցը պետք է դեն նետել, որքան էլ որ երաշխավորեն վերանորոգման հետ կապված։

29. Մի շտապեցրեք իրադարձությունները։ Թույլ տվեք գործընթացին, որպեսզի իր հունով ընթանա։

30. Լռությունը՝ ուժի հզոր աղբյուր է։

31. Պարբերաբար լքեք մարդկանց և վերադարձեք դեպի լռություն։ Սովորեք վերադառնալ ինքներդ Ձեզ մոտ։

32. Մի ափսոսացեք, որ ուրախալին քիչ է եղել։ Դրանով դուք ձեռք եք բերում ևս մեկ տխրություն։

33. Եթե թշնամին Ձեզ հանկարծակիի է բերում և դուք դեռ ողջ եք՝ նա Ձեր ձեռքերում է։

34. Այժմ դուք անմահ եք, քանի որ չեք մահացել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 4.64 из 5 )
MediaMag
«Պարտադրված բարին՝ հաստատ չարիք է ». Տիեզերքի 34 օրենք, որոնք միանշանակ աշխատում են
Նոյի տապանն Արարատի վրա։ Իրականությո՞ւն է արդյոք (լուսանկար)