Հոգեբաններն առանձնացնում են մարդկանց 5 տեսակ, որոնց հետ մտերիմ շփումը հաճախ բերում է հոգեբանական դիսկոմֆորտի, բարդույթների և ընդհանուր առաման Ձեզ դժբախտ է դարձնում։
Էգոիստ
Սա մարդկանց ամենավատ տեսակներից մեկն է։ Նրանք միշտ ամեն ինչ կանեն միայն իրենց համար, նրանք երբեք չեն հրաժարվի որևէ բանից՝ հանուն Ձեզ։ Ձեր սերը այդպիսի մարդու հանդեպ միշտ կլինի միակողմանի։
Ծնողանման
Մարդ, ով ոչ միայն անհանգստանում է Ձեզ համար, նա Ձեզ պաշտպանում է, Ձեր փոխարեն որոշումներ է կայացնում, Ձեզ կառավարում է։ Ըստ էության նա Ձեր փոխարեն է ապրում։ Եվ ամեն Ձեր փորձը՝ դուրս պրծնել այդպիսի պաշտպանությունից, առաջ է բերում կտրուկ բացասական արձագանք և հիսերիկա։
Միայն ես եմ քո կյանքում
Մարդ-սեփականատերերը՝ առանձին թեմա է։ Նրանք փորձում են իրենցով լցնել Ձեր ամբողջ կյանքը, նրանք չեն ցանկանում, որպեսզի ժամանակ անցկացնեք որևէ այլ մեկի հետ։ Որպես օրենք նրանք սահմանափակում են Ձեր շփումները ոչ միայն ընկերների հետ, այլ նաև հարազատների և կոլեգաների…
Սիրառատ դավաճան
Հավերժ դավաճան՝ ոչ լավագույն տարբերակը ընտանիք կազմելու համար։ Պատրաստ եղեք, որ Ձեզ դավաճանողը կհարվածի թիկունքից և այլ տարբերակներով։
Կռվարար
Այդպիսի մարդը վստահ է, որ ամեն ինչ պետք է լինի միայն այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Եթե լավ ձևով չի ստացվում, ապա կլինի վատ ձևով։ Հաշվարկը կատարված է այն բանի վրա, որ դուք կգերադասեք համաձայնվել իր պայմաններին, միայն թե խուսափեք վեճերից։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։