fbpx

Հայտնի հոգեբանն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իրական ճոխ կնոջ ճոխ կյանքը

Ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում ճոխ կյանքը։ Հավանաբար թանկարժեք մեքենաներով, բրենդային իրերով, ճանապարհորդություններով և այլն։ Ընդհանուր առմամբ վերոնշյալ ամեն ինչն էլ կապ ունի հարստության հետ։ Հնարավոր է շատերը Ձեզ հետ կհամաձայնվեն։ Բայց կան մարդիկ, որոնց համար «ճոխ կյանքն» ունի բոլորովին այլ նշանակություն։

Հոգեբան Ելենա Պաստերնակը գրել է այն մասին, թե ինչն է նա իրականում համարում «ճոխ կյանք»։ Միգուցե կարդալով այս հոդվածը մինչև վերջ՝ դուք էլ փոխեք Ձեր կարծիքը։

«Ճոխությունը՝ շրթներկերը, ռեստորաններն ու բարձրակրունկները չեն։ Իրական ճոխությունը՝ ապրել այնպես, ինչպես ցանկանում ես։ Հարմարավետ վարտիքներով, հարմարավետ կոշիկներով։ Շրթներկի այն գույնով, որը քեզ է դուր գալիս, կամ ընդհանրապես՝ առանց շրթներկ։ Ուտել այնպիսի ուտելիքներ, որը քեզ է դուր գալիս, ընկերություն անել նրանց հետ, ում հետ ջերմ է, լինել միասին սիրով, այլ ոչ թե պարտավորություններից ելնելով։

Սովորեք հրաժարվել ոչ պետքականից։ Նրանից, ինչը վաղուց իրեն սպառել է, մաշվել։ Եվ պահպանել այն, ինչ դուր է գալիս։ Իմ ընկերուհու 5-ամյա դուստրը իր ամբողջ փոքրիկ կյանքում հյուր է գնում միայն իր գդալով։ Նա կարող է իրեն ճոխություն թույլ տալ՝ ուտել այն գդալով, որը իրեն է դուրս գալիս։ Նրա մայրը շատ է ամաչում։ Ամեն անգամ փորձում է արդարանալ։ Իսկ ես սկսեցի ինձ հետ պիկնիկի վերցնել իմ անձնական խոհանոցային պարագաներն ու ամանները։ Որովհետև չեմ սիրում ուտել պլաստիկից։ Եվ ես թքած ունեմ, թե ինչ կմտածեն շրջապատող մարդիկ։

Ճոխ կյանքը՝ դա «չէ որ դու դրան արժանի ես»-ը չէ։ Այն նրա մասին է, որ այդ իրն է արժանի Ձեզ։ Քրոջ կողմից նվիրված բաժակը։ Հայրիկի սպորտային վերնաշապիկը, որով այնքան հարմար է քնել։ Մայրիկի բաղադրատոմսով բլիթները։ Սիրելիի համբույրը։ Հետաքրքիր գրքեր։ Լավ ֆիլմեր։ Այն նույն երգերը։ Թարմ անկողնային սպիտակեղեն։ Մաքուր բնակարան։ Կյանք, որն ինքդ ես ընտրել։

Նաև ճոխ կյանքը՝ «ինքդ քեզ չուտելն է», երբ ինչ-որ բան այնպես չի գնում։ Գուլպաները կարող են պատռվել։ Խմորը կարող է չհամապատասխանել։ Ընկերները հնարավոր է չցանկանան դիտել քո սիրելի ֆիլմը։ Սիրելին կարող է հեռանալ։ Դու կարող է պաշտոնի բարձրացում չստանաս։ Ամեն ինչ կարող է պատահել։ Եթե քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում՝ դա ոչ մի կերպ չի ազդում քո արժեքի վրա։ Դա ուղղակի նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չի գնում, ինչպես դու ես ցանկանում։

Ճոխ կյանքը՝ ընտրություն ունենալու հնարավորությունն է։ Կարկատե՞լ պատռված գուլպաները, թե՞ նորը գնել։ Դեն նետել բլիթները և սուշի պատվիրել կամ ևս մեկ անգամ բլիթներ թխել։ Միայնակ ֆիլմ դիտե՞լ, թե՞ ընկերների հետ գնալ սրճարան։ Բաց թողնե՞լ, թե՞ պայքարել։ Նոր աշխատա՞նք գտնել, թե՞ նոր նպատակներ փնտրել հին աշխատանքում։

Ճոխ կյանքը՝ ապրել սեփական օրենքներով։ Գնալ դեպի նպատակներ։ Չփնտրել արդարացումներ։ Չլինել հարմար։ Չարդարանալ սեփական ընտրության, երազանքի, հետաքրքրության համար։ Ասել. «Ինձ հետ այդպես չի կարելի»։ Եվ ասել. «Ինձ դա կարելի է»»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 12 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag
Հայտնի հոգեբանն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իրական ճոխ կնոջ ճոխ կյանքը
ԹԵՍՏ․ Միայն կարդացած մարդն առանց դժվարության կպատասխանի թեկուզ 7 հարցին