fbpx

Газета.Ru: Մարտի 15-ին Ֆեյսբուքի փակման մասին հումորը իսկական իրարանցում է առաջացրել

Ամերիկյան Weekly World News կայքի հումորը, որը հրապարակել էին կիրակի և որում իբր թե հաստատում էին, որ մարտի 15-ին ֆեյսբուք սոցիալական ցանցը փակվելու է, օգտվողների մոտ առաջացրեց իսկական իրարանցում: Շատերը այն համարեցին հավաստի- նշում է  BBC-ն:

Weekly World News կայքը, որը ոչ մեկ անգամ է հրապարակել հումորային նորություններ՝ այնպիսի, ինչպիսին է  «Այլմոլորակայինները 2011թ. կհարձակվեն Երկրի վրա» հայտնեց, որ ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հայտարարել է այդ սոց. ցանցի փակման մասին: Ֆեյսբուքի փակման մասին նորությունը դարձավ ամենապոպուլյարը կայքի պատմության ընթացքում:

«Facebook-ը դարձել է անկառավարելի» իբր թե ասել է Ցուկենբերգը հեռախոսային զրույցում: «Մարտի 15-ից հետո կայքը կփակվի: Անկեղծ ասած դա շատ ավելի լավ կլինի: Առանց Facebook Մարդիկ կրկին դուրս կգան փողոցներ և ընկերների հետ կշփվեն իրականում»:

Հումորը իսկական իրարանցում առաջացրեց: Հումորային հոդվածը հավաքեց 9.5 հազար մեկնաբանություն:

Սոցիալական ցանցի օֆիցիալ ներկայացուցիչները ստիպված էին հերքել այդ «նորությունը»: Հերքումներ հրապարակվեցին առաջատար արևմտյան այնպիսի մեդիաներում, ինչպիսիք են՝ ВВС, СNN, Washington Post, PCMagazine, TIME:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ֆեյսբուքի օֆիցիալ էջում հայտնվեց հաղորդագրություն. «Մենք այդպես էլ չհասկացանք փակման մասին լուրը, դրա համար մենք շարունակում ենք աշխատել ինչպես միշտ: Մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ, մենք նոր-նոր ենք սկսել»:

Հ.Գ. Այս հոդվածը թարգմանեցի «Газета.Ru»-ից հատուկ ռուսերեն չիմացող մարդկանց համար և որպեսզի մարդիկ հասկանան, որ ամեն տեսակ ինտերնետ լուրերին չպետք է հավատալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Газета.Ru: Մարտի 15-ին Ֆեյսբուքի փակման մասին հումորը իսկական իրարանցում է առաջացրել
Նոր իրականություն հայկական ինտերնետում