fbpx

Ամենաուժեղ անհատներն ըստ Կենդանակերպի նշանի

Ոգով ուժեղ անհատները ունակ են շատ բաների հասնել և կայուն կերպով դիմակայել կյանքի բոլոր դժվարությունները։ Իհարկե շատ բան կախված է անձի բնավորության առանձնահատուկ գծերից, սակայն աստղաբանները պնդում են, որ ծննդյան ամսաթիվը կարող է էականորեն ազդել անձի վրա։

Ահա թե որ Կենդանակերպի նշաններին, ըստ աստղաբանների, կարելի է անվանել ամենաուժեղ։

Աղեղնավոր

Աղեղնավորները Կրակի տարերքի ամենաուժեղ նշանն են համարվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե միշտ կարողանում են կառավարել էմոցիաները, դիմակայում են ցանկացած խնդրի: Նրանց դժվար է սադրել:

Առյուծ

Կրակի տարերքի նշաններից ոգու ուժով երկրորդ տեղում Առյուծներն են: Նրանք միշտ ուժեղ, քաջ ու կամային են թվում: Բայց իրականում նրանց պահվածքը երբեմն կախված է արտաքին գործններից ու շրջապատի կարծիքից: Նրանք միշտ աջակցության, գովասանքի և ճանաչման կարիք ունեն:

Խոյ

Չնայած բնածին ակտիվությանը, նպատակասլացությանն ու նույնիսկ համառությանը՝ Խոյերը Կրակի տարերքի ամենաթույլ նշանն են: Նրանք դժվարությամբ են կառավարում էմոցիաները, իսկ նրանց պահվածքը հաճախ հոգեկան ապրումների արդյունք է լինում: Նրանք կարող են հիմարություն անել, իսկ հետո երկար ժամանակ վճարել:

Ջրհոս

Օդի տարերքի նշաններից ոգու ուժով առաջին տեղում Ջրհոսներն են: Չնայած նրանց հատուկ երազկոտությանն ու բարձր գաղափարների ձգտմանը՝ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են բազմաթիվ դժվարություններ հաղթահարել և նույնիսկ ամենադժվար իրավիճակներում թևաթափ չեն լինում:

Կշեռք

Օդի տարերքի նշաններից երկրորդ տեղում Կշեռքն է: Նրանք բավական ուժեղ են ոգով, բայց բնավորության որոշ թերություններ խանգարում են նրանց: Խնդիրն այն է, որ Կշեռքները հաճախ անելիքները վերջին պահին են թողնում, կարող են ժամանակ վատնել և ոչ միշտ են գործն ավարտին հասցնում: Նրանք արագորեն տարվում են ինչ-որ բանով, բայց այդ հետաքրքրությունը նույնքան արագ կարող է մարել:

Երկվորյակ

Կենդանակերպի այս նշանի երկակի էությունը հաճախ նրանց խանգարում է կենտրոնանալ ինչ-որ բանի ուղղությամբ և որոշում կայացնել: Դա նրանց խոցելի է դարձնում անսպասելի դժվարությունների առջև: Խնդիրների բախվելով՝ Երկվորյակները հաճախ շփոթության են մատնվում են չեն կարողանում ելք գտնել, ինչը նրանց ստիպում է օգնություն խնդրել ընկերներից:

Ձկներ

Շատերը Ձկներին տարօրինակ, իրենց աշխարհում ապրող անհատներ են համարում: Սակայն Ձկները Ջրի տարերքի ամենաուժեղ նշանն են: Նրանք կարող են երկար ու համբերատար շարժվել դեպի հաջողություն, առանց հուսահատվելու արդյունքի սպասել, երազել և հուսալ: Հաճախ Ճակատագիրն ինքն է նրանց պարգևատրում համբերատարության և համառության համար՝ օգնելով հասնել ցանկալիին:

Կարիճ

Չնայած վտանգավոր «թույնին»՝ Կարիճներն այնքան էլ ուժեղ չեն, որքան ցանկանում են երևալ: Նրանց խանգարում է ամեն ինչ իրենց ներսում պահելու սովորությունը: Արդյունքում կուտակված էմոցիաները խլում են նրանց կենսական էներգիան ու թուլացնում:

Խեցգետին

Խեցգետինները չափազանց զգայուն են, այդ պատճառով մշտապես մտերիմների ու ընկերների աջակցության կարիքն ունեն: Ժամանակին նման աջակցություն չստանալով՝ նրանք կարող են դեպրեսիայի մեջ ընկնել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները հանգիստ են, վճռական և հավակնոտ, հստակ նպատակներ են առաջադրում և աստիճանաբար ու հետևողականորեն իրականացնում դրանք՝ չնայած դժվարություններին: Եթե նույնիսկ շուրջն ամեն ինչ քանդվում է, Այծեղջյուրները կանգ չեն առնում իրենց նպատակին հասնելու ճանապարհին:

Կույս

Մակերեսային ծանոթության դեպքում Կույսերը կարող են կամային և ուժեղ թվալ: Բայց որոշ դեպքերում նրանք պարզապես չեն կարողանում ընկալել իրենց դուր չեկող աշխարհը: Հասկանալով, որ ոչինչ փոխել չեն կարող, նրանք թևաթափ են լինում և լողում հոսանքի ուղղությամբ:

Ցուլ

Շատերը, հավանաբար, կզարմանան, բայց Ցուլերը Կենդանակերպի նշաններից ամենաթույլն են: Նրանք չափազանց վարժվել են կայունությանը, այդ պատճառով ցանկացած չծրագրված փոփոխություն նրանց հունից հանում է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ամենաուժեղ անհատներն ըստ Կենդանակերպի նշանի
Կարո՞ղ եք անցնել ստեղնաշարի տառերի դասավորվածության այս պարզ թեստը