fbpx

Կենդանակերպի 5 կանացի նշաններ, որոնք ուղղակի պաշտում են «դերեր խաղալ» և «դիմակներ կրել»

Խորամանկելու ունակությունը մեզ հաճախ է պետք գալիս առօրյա կյանքում, սակայն անկեղծությունը՝ նույնպես գնահատվում է մարդկանց կողմից։

Հաճախ ենք մենք տառապում, երբ չենք կարողանում հանել մեզ հոգնեցրած, բայց ինչպես մեզ է թվում՝ անհրաժեշտ դիմակը, լինել ավելի անմիջական։

Երեսպաշտությունն ըստ Կենդանակերպի՝ հետաքրքիր հարց է։  Որքանո՞վ եք ունակ ցուցադրել Ձեր իսկական «Ես»-ը շրջապատի հետ շփվելիս՝ կախված է հորոսկոպից։

1. Աղեղնավոր

Աղեղնավորները հաճախ ուրախ, դրական տրամադրված, բայց բոլորովին թեթևամիտ մարդկանց տպավորություն են թողնում

Դժվար է պատկերացնել, որ Աղեղնավորի անսպառ դրականության ետևում թաքնվում են նաև իմաստությունն ու կյանքի խորը ինտուիտիվ ճանաչումը, իսկ դա հենց այդպես է։

Շատ Աղեղնավորներ այնքան հաճախ են աներեր ուրախ և դրական մարդու դիմակներ կրում, որ իրենք էլ են սովորում դրան, հրաժարվում են զրուցել քիչ թե շատ լուրջ թեմաներից, քննարկել հեռավոր ապագան։

2. Երկվորյակներ

Երկվորյակների տարերքը՝ օդն է։ Ինչպես և օդը նրանք անհաստատ են և փոփոխական, թեթև և ակտիվ։ Երկվորյակների համար կարևոր են ինտրիգները, բարդ հոգեբանական հարաբերությունները, նոր ծանոթությունները։

Երկվորյակները՝ Կենդանակերպի նշան է, ով կրում է «երեսպաշտի» դիմակը՝ իր խոցելի հոգին պաշտպանելու համար։ Շատ հաճախ նրանք մտածում են մեկ բան, իսկ վարվում բոլորովին այլ կերպ։

Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենց բնույթով երկդեմ են։ Նրանք հանուն հաջողության պատրաստ են յուրաքանչյուր խաբեության և ստորացման։ Օրինակ, բաց չեն թողնի հնարավորությունը քծնել ղեկավարին հանուն կարիերայի աստիճանով բարձրացման։

3. Խեցգետին

Խեցգետինները Մայր Թերեզայի դերն են խաղում։ Ամեն ինչ հարազատների և մտերիմների համար և ոչինչ իրեն։ Նաև իրենք իրենց են տալիս հարազատներին և մտերիմներին՝ անմնացորդ (հարազատներին և մտերիմներին բնականաբար ոչ ոք չի հարցնում, իսկ նրանց հարկավո՞ր է այդպիսի երջանկություն)։

Իսկ իրականում Խեցգետինները բավական էգոիստ են (այո, ուղղակի նրանց դուր է գալիս սանձել մտերիմներին) և իմիջայլոց նրանց օտար չէ սնապարծությունը։

Այսինքն, եթե Խեցգետինը փառավորվի, իհարկե՝ մտերիմներին երբեք չի լքի։ Իսկ ընդհանրապես Խեցգետինը, եթե ցանկանում եք իմանալ՝ մտադիր չէ ամբողջ կյանքը նստել խեցու մեջ։

4. Առյուծ

Նրանց հիմնական նպատակը՝ մատուցել իրենց լավագույն կերպով, դուր գալ մյուսներին, շրջապատի աչքերում լինել անկրկնելի։

Բնական է, որ ստիպված են ցուցադրել աղջկական թեթևություն՝ հաղթահարելով բարձրակրունկներից առաջացած ոտքերի ցավը, և ժպտալ, չնայած որ կատուներն են հոգում ճանկռում։

Առյուծները դեմ չեն գլուխ գովել ինչպես իրական, այնպես էլ հորինված առավելություններով։ Սակայն ստին և բառիս վատ իմաստով երեսպաշտության՝ նրանք ունակ չեն։ Առյուծները չափազանց ազնվական են դրա համար։

5. Կշեռք

Կշեռքներն արտաքնապես՝ հուզառատ են, քնքուշ, խոցելի և էմոցիոնալ։ Փխրուն արարածներ, որոնք զուրկ են մաշկից, դիպչես՝ կկոտրվի։ Ընդորում բացարձակ անմեղ՝ բարի, հավատարիմ, մարդասեր։

Հուզառտատ Կշեռքները չեն սիրում նեղացնել մարդուն, վախենում են նրանց վնասել, ամբողջ ուժով փորձում են խուսափել վեճերից և հենց այդ պատճառով ռիսկի են դիմում երեսպաշտի համբավ ձեռք բերել։

Քնքուշ, հասկացող և բոլորի հետ համամիտ մարդու դիմակ կրելու անհրաժեշտության պատճառով, Կշեռքները ոչ քիչ քանակությամբ արցունք են թափում բարձին՝ այդ դիմակը ծանր է և ուժասպառ անող։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Կենդանակերպի 5 կանացի նշաններ, որոնք ուղղակի պաշտում են «դերեր խաղալ» և «դիմակներ կրել»
Ի՞Նչ Կպատահի, Եթե Երկիրը Դադարի Պտտվել Սեփական Առանցքի Շուրջ