fbpx

Երբեմն մենք ասում ենք, որ հոգնել ենք, սակայն իրականում՝ մենք տխուր ենք

Հաճախ վրադ իջնում է մի այնպիսի տխրություն, որ աշխարհը սկսում է թվալ դատարկ և զուրկ որևէ իմաստից։ Եվ երբ մեզ հարցնում են, թե ինչ է պատահել՝ պատասխանում ենք, որ ուղղակի հոգնել ենք։ Ընդամենը։

Բայց իրականում դա ոչ ուժասպառություն է և ոչ էլ հոգնածություն, այլ մեր մոխրագույն «ընկերը»՝ տխրությունը։ Այն մուտք է գործում դեպի սիրտ և գիտակցություն։ Այն թունավորում է մեր այգաբացներն ու երեկոները։ Այն ներս է խուժում մեր կյանք՝ առանց հրավերի և առանց թակելու։ Եվ սկսում է կրծել մեզ ներսից։

Խոստովանեք, որ մենք բոլորս էլ դրա միջով անցել ենք կամ ստիպված ենք անցնել։ Երբ տխրությունը ծածկում է սև ամպերով՝ նրանից ոչ մի տեղ ուղղակի հնարավոր չէ թաքնվել։ Ինչպե՞ս ենք վարվում այդ դեպքում։ Ճիշտ է, դիմուն ենք «բժիշկ Google-ին»։ Փնտրման տողում գրում ենք մեր հարցը և սկսում փնտրել «ախտորոշումը»։ Փնտրման արդյունքներում դուրս են գալիս «դեպրեսիա», «անեմիա», «հիպոտիրեոզ» և այլն բառեր։

«Ցտեսություն տխրություն
և բարև տխրություն,
դու գրված ես առաստաղի քառակուսիներում։
Դու գրված ես այն աչքերում, որոնց սիրում եմ։
Դու դեռևս բոլորովին էլ դժբախտություն չես։
Չէ՞ որ նույնիսկ այդ սփրթնած շուրթերի վրա քեզ մատնում է ժպիտը։
Ուրեմն բարև տխրություն»։
Փոլ Էլյուար

Երբ տխրությունը բուն է դնում սրտում՝ դա վախեցնում է։ Մենք այն քիչ է մնում դիտարկենք որպես մահացու հիվանդություն, որից հարկավոր է անհապաղ բուժվել, քանի դեռ այն մեզ չի սպանել։ Կարծես թե խոսքը գնում է հին հագուստի մասին, որի վրայից պետք է թափ տալ փոշին։

Մեզ դուր չի գալիս տխրել։ Մենք փոխարեն հայացք նետենք մեր ներսի ամենածածուկ անկյունները և հասկանանք որևէ կարևոր բան՝ փորձում ենք պաշտպանել մեզ տխրությունից։

Ընդորում մենք մոռանում ենք գլխավոր բաների մասին։ Որ տխրությունը՝ խանգարում չէ։ Եվ որ տխրությունն ու դեպրեսիան դրանք բոլորովին էլ նույն բաները չեն։ Քանի դեռ մենք ամիսներով, տարիներով չենք տխրում՝ տխրությունը բացասակայն առումով ոչ մի կերպ չի ազդում կյանքի վրա։

Այդ դեպքում տխրությունը՝ նոր հնարավորություն է։ Որքան էլ որ պարադոքսալ չհնչի, տխրությունը՝ հնարավորություն է առաջ գնալու և որպես անձ աճելու համար։

Երբ անընդհատ հոգնածություն ես զգում։ Ի՞նչ է դա նշանակում

Պատահե՞լ է, որ գիշերը պառկում եք քնելու հոգնած և նույնքան հոգնած արթնանում եք առավոտյան։ Եվ այդպես շարունակվում է մի քանի օր և նույնիսկ շաբաթ։

Վստահ ենք, որ եթե դիմել եք բժշկի, ապա հետազոտություններից  հետո նա տվել է իր եզրակացությունը. «Առողջ է»։ Ձեզ մոտ նորմալ են հորմոնները, չկա երկաթի պակասություն կամ որևէ այլ շեղումներ։ Իսկ ի՞նչ է Ձեզ հետ կատարվում։

Բժիշկը կարող է այդ վիճակը բացատրել եղանակի փոփոխությամբ։ Այդպիսի ոչ մեծ սեզոնային աֆեկտային շեղում, որը իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Իսկ եթե շատ ավելի տխուր է՝ կարելի է ընդունել անվնաս դեղահաբերի կուրս և ամեն ինչ կանցնի։

Չնայած իրականում այդպիսի էմոցիոնալ վիճակը, որպես օրենք, չի պահանջում դեղային բուժում։ Բայց երբ ի հայտ են գալիս պսիխոսոմատիկ դրսևորումներ՝ մենք բնականաբար վախենում ենք։ Որպես արդյունք վազում ենք բժշկի մոտ, պահանջում բուժում և կուլ տալիս ոչ անհրաժեշտ դեղահաբեր։ Եվ այդ ամենը փոխարեն նրա, որպեսզի ուսումնասիրենք և պարզենք իրական պրոբլեմի՝ տխրության պատճառը։

Իսկ ինչո՞ւ ենք մենք հոգնածություն զգում, երբ տխուր ենք

Ուղեղի մեխանիզմները, որոնց միջոցով այն կարգավորում է մեր էմոցիոնալ վիճակը՝ շատ տարբեր են և շատ են տարբերվում մեկը մյուսից։ Օրինակ երջանկությունը առաջացնում են նեյրոնային կապերի մի հսկայական կոմպլեքս և ուղեղի հիպերակտիվ կենտրոնները։ Իսկ ահա տխրությունը գործում է բոլորովին «կտրված կերպով» և պահանջում է «պտույտների իջեցում»։

Եկեք կանգ առնենք սրա վրա և բացատրենք ավելի մանրամասն։

Տխրությունը առաջ է բերում մարմնում էներգիայի զգալի նվազում։ Նաև մարդն, ում ծածկել է տխրությունը փորձում է խուսափել արտաքին շփումներից։ Նա կարծես պարփակվում է տխրության խեցու մեջ։

Մեզ ոչ ոք հարկավոր չէ։ Մեզ բարկացնում է յուրաքանչյուր աղմուկ։ Մեզ բարկացնում է նույնիսկ այլ մարդկանց ձայները։ Ահա թե ինչու են տխրության մեջ մարդիկ փորձում առանձնանալ և լինել միայնակ։

Հետաքրքիր փաստ. այդ բոլոր պրոցեսները կարգավորում է նշագեղձը, բայց միայն աջ կողմից։

Ուղեղի հենց այս փոքրիկ հատվածն է ազդանշան տալիս, որպեսզի մենք մեզ ինչպես երբեք մեկուսացված, անտարբեր և հոգնած զգանք։

Նաև տխրությունը թուլացնում է մեր ունակությունը արձագանքել արտաքին ազդակներին։ Եվ էներգիայի այդ նվազեցումը հենց այնպես չէ։

Այդպիսով ուղեղը փորձում է մեզ ասել. «Վե՛րջ։ Կա՛նգ առ։ Կա՛նգ առ և մտածիր։ Ժամանակն է վերանայել սեփական կյանքի որոշ ասպեկտներ»։ Այսինք զբաղվել ինքնավերլուծությամբ։

Ի՞նչ պետք է իմանալ «անպատճառ» տխրության մասին

Եթե դուք մի քանի օր անընդհատ ծանրություն եք զգում հոգում, զգում եք հոգնածություն և կտրվածություն արտաքին աշխարհից՝ մի անտեսեք նմանատիպ ախտանշանները։ Դուք կարող եք ընդունել վիտամինների կուրս կամ նույնիսկ հանձնվել և «նստել» հակադեպրեսանտների վրա, սակայն գործին դա չի օգնի։ Մինչև դուք չգտնեք պրոբլեմի իրական պատճառը՝ ոչինչ չի փոխվի։

«Ես երբեք ինձ չեմ գցում ինձ հետևող այնպիսի քաղցր և տարօրինակ զգացման մեջ, ինչպիսին է տխրությունը»։

Ֆրասուազա Սագան

Եթե մենք կանգ չառնենք և չվերլուծենք այն, ինչը մեզ այդքան տանջում և ճնշում է, ապա տխրությունը միայն կաճի։ Եվ դա տանելը վեր է նույնիսկ ամենաուժեղ մարդկանց ուժերից։

Այդ դեպքում ի՞նչ է տխրությունը։ Առաջարկում ենք Ձեզ կարդալ ներքոբերյալը, այն կօգնի պարզել շատ կարևոր դետալներ։

Եվ այսպես, գոյություն ունի տխրության երեք տեսակ, որոնցից պետք չէ վախենալ։ Հակառակը՝ դրանք կարող են նույնիսկ օգտակար լինել։

Տխրություն – նախազգուշացում

Տվյալ դեպքում դուք Ձեզ ճզմված կզգաք ինչպես կիտրոնը։ Ինչպես երեկոյան, այնպես էլ առավոտյան։ Հոգնածությունը կհետապնդի Ձեզ, որքան էլ որ քնեք գիշերը և քանի բաժակ սուրճ էլ, որ ըմպեք։ Իրականում դա ազդանշան է այն մասին, որ դուք ունեք պրոբլեմներ, որոնք պետք է լուծել։ Իսկ սկզբի համար՝ ուղղակի կանգ առնել և մի լավ ամեն ինչ վերլուծել։

Տխրություն – հրաժեշտ

Երբեմն մեր ուղեղը զգուշացնում է բաների մասին, որոնք մենք ունակ չենք նկատել ամենօրյա թոհուբոհի մեջ։ Օրինակ այն մասին, որ հարկավոր է նորովի հայացք նետել սեփական հարաբերություններին, և ամենայն հավանականությամբ՝ խզել դրանք։ Կամ այն մասին, որ նպատակը, որը մենք դրել ենք մեր առջև՝ տանում է բոլորովին ոչ այն ուղղությամբ, որին մենք ձգտում ենք։ Կամ այն մասին, որ եթե զբաղվել չսիրած աշխատանքով՝ կարող ես ուղղակի այրել ինքդ քեզ։ Իսկ դա նշանակում է, որ ժամանակն է եկել ընդունել արմատական որոշումներ։

Տխրությունն ինչպես գոյատևելու բնազդ

Երբեմն տխրությունը պատում է մեզ, որպեսզի կարողանանք անցում կատարել սթրեսերից և պրոբլեմներից։ Այն կարծես հրավիրում է մեզ մտնել ձմեռային քուն։ Նպատակը՝ էներգիա պահպանելու համար ժամանակավորապես անջատել մեզ ամեն ինչից։ Այդպես է տեղի ունենում այն բանից հետո, երբ մենք մեծ հիասթափություն ենք ապրում։

Թույլ տվեք Ձեզ տխրել՝ հանգստացեք ամեն ինչից մի քանի օր։ Դա կօգնի Ձեզ հաղթահարել դժվար ժամանակները՝ առանց ինքնագնահատականի և ինքնասիրության վրա հետևանքների։

Ամփոփելով, պետք է նկատել, որ մեր կյանքում լինում են ժամանակներ, երբ տխրությունը կրում է ոչ այդքան ֆիզիկական, որքան էմոցիոնալ բնույթ։ Այդ պատճառով մի վերաբերվեք դրան ինչպես հիվանդության, որը հարկավոր է անհապաղ բուժել դեղահաբերի կիլոգրամներով։

Դրա փոխարեն վերաբերվեք դրան որպես ներքին ձայնի, որը փորձում է մեզ ինչ-որ բան հասկացնել։ Հնարավոր է այն փորձում է ինչ-որ բան նախազգուշացնել կամ ուղղել այն արահետը, որի վրա դուք հանկարծակի հայտնվել եք։ Ամեն դեպքում տխրությունը՝ շատ օգտակար էմոցիա է, որը այս դեպքում օգնում է մեզ աճել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.14 из 5 )
MediaMag
Երբեմն մենք ասում ենք, որ հոգնել ենք, սակայն իրականում՝ մենք տխուր ենք
Հայտնի դիտարկիչների ոճով նորաձևություն