Չարլզ Բուկովսկու անունն այսօր հայտնի է գրեթե բոլորին: Գերմանական արմատներով ամերիկյան վիպասան և լրագրողը իր մտքերով կարողացել է գրավել նույնիսկ ամենաքմահաճ ընթերցասերերի սրտերը: Եվ իհարկե չէր կարող անտարբեր թողնել նաև մեզ:
Իհարկե, այսօր մենք կհիշենք ոչ թե նրա գրական ստեղծագործությունները, այլ նրա հարցազրույցներից մեկը, որը նա տվել է՝ լինելով արդեն ծերության շեմին:
Սա ընդամենը մի փոքրիկ հատված է մեծ հարցազրույցից: «Պարոն Բուկովսկի, ի՞նչ է սերը», – հարցնում է լրագրողուհին: Այդ հարցին Բուկովսկին պատասխանում է շատ հետաքրքիր համեմատությամբ․
– Պարոն Բուկովսկի, ի՞նչ է սերը:
– Ի՞նչ: Դա նման է առավոտյան մառախուղին: Երբ դուք արթնանում եք այգաբացից շատ ավելի վաղ: Այն արագ է անհետանում: Այդպես էլ զգացմունքներն են այրվում, գնում:
– Իրո՞ք:
– Ես համոզված եմ:
– Եվ զգացմունքներն այրվո՞ւմ են:
– Այո, շատ արագ: Սերը՝ ուղղակի մառախուղ է, որը ցրվում է իրականության առաջին իսկ ճառագայթներից:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։