Ավելի հաճախ գրկախառնվեք…
Գրկախառնությունները՝ ամենազարմանալի բաներից մեկն են։ Դրանք մեզ տալիս են հարմարավետության, հոգատարության և սիրո զգացում։
Բայց գրկախառնությունը դրական ազդեցություն է ունենում նույնիսկ մարդու ֆիզիոլոգիական վիճակի վրա։
1. Հավասարակշռության է բերում նյարդային համակարգը
Ուղղակի գրկելով ինչ-որ մեկին՝ դուք սկսում եք հավասարակշռության բերել Ձեր նյարդային համակարգը։ Շոշափելի զգացողությունները կապված են պարասիմպատիկ նյարդային համակարգի հետ։
2. Նվազեցնում են սթրեսի մակարդակը
Երբ մենք գրկախառնվում ենք, կորտիզոլի մակարդակը, որը շրջանառվում է ամբողջ մարմնով՝ զգալիորեն նվազում է։
3. Բարելավում է տրամադրությունը
Գրկախառնության ժամանակ մեծանում է սերոտոնինի արտադրությունը ուղեղում, որը հիմնական քիմիական նյութերից է, որը պատասխանատու է դրական տրամադրության համար։
4. Թուլացնում է մարմինը
Գրկախառնությունը կարող է ստիպել մկաններին թուլանալ՝ շնորհիվ մարմնի լարվածության նվազման։
5. Բարելավում են սրտի առողջությունը
Հետազոտությունները, որոնք կատարվել են Չեպել Հիլլ Հյուսիսային Կարոլինայի համալսարանում, ցույց են տվել, որ գրկախառնության ժամանակ փոքրանում է սրտային կծկումների հաճախականությունը։ Իսկ որքան ցածր սրտի ռիթմը՝ այնքան քիչ պրոբլեմներ սրտի հետ։
Այնպես որ գրկախառնվեք և որքան հնարավոր է շատ։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: