Հիշու՞մ եք մի ժամանակ (միգուցե նաև հիմա կա՞, չգիտեմ) կար մի կազմակերպություն՝ «Հերբալայֆ» անվանումով, որը վաճառում էր տարբեր տեսակի քսուքներ, որոնք իբր բուժում կամ վերականգնում էին այս կամ այն հիվանդությունը կամ թերությունը: Բայց իրականում դրանք ոչինչ չանող նյութեր էին, որը ընդամենը հոգեբանական ներշնչանքով կարող էին բուժել: Մարդիկ վերցնում էին և օգտագործում, իսկ բուժումը կատարվում էր հենց իրենց հոգեբանական ներշնչանքով: Բայց մեծ մասամբ ոչ մի բուժում էլ տեղի չէր ունենում:
20-րդ դարի սկզբներին ԱՄՆ-ում սկսեցին գործարկել հոգեբանական ներգործության մի մեթոդ, որը հիմնված էր մտքերի կամ իդեաների ներգործության վրա: Հիմքում ընկած էր Դեյլ Կորնեգիի հանրահայտ միտքը. «Եթե ուզում ես լինել երջանիկ, ուրեմն եղի՛ր»: Դրանից հետո սկսեցին տպագրվել սրա նման ավելի ծավալուն նյութեր՝ հոդվածներ, գրքեր, նույնիսկ հատորյակներ. «Ինչպես լինել հաջողակ», «Ինչպես դառնալ միլիոնատեր», «Ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է», «Հաջողակ լինելը մեզ ի ծնե է տրված» և այլ նպանատիպ անվանումներով և մտքերով հրատարակություններ: Դրանց շարքին է դասվում նաև Հայաստանում վերջերս մեծ ճանաչում գտած «Secret» ֆիլմը իր գրքով:
Հետագայում զուտ հեգաբանական մեթոդիկա լինելուց բացի այս երևույթը դարձավ դրամ, հանրաճանաչություն վաստակելու հեշտ մեթոդ: Եվ այն տարածվեց ամբողջ աշխարհով: Իհարկե այս մեթոդը արդյունքներ տալիս էր, բայց այն մշակված էր զուտ ամերիկյան մենթալիտետ ունեցող ժողովուրդների համար: Այն բավական պակաս արդյունավետ է ասենք հայերի համար, քանի որ մեր մենթալիտետը, մեր մտավոր հորիզոնը ավելի տարբեր է համեմատ ամերկայի ժողովրդի:
Արտաքինից շատ գեղեցիկ ու գրավիչ մտքեր՝ խոսքեր, բայց իրականում ներսից դատարկ. այն կարելի է համեմատել փուչ ընկույզի հետ, երբ այն արտաքնապես առողջ ու գրավիչ է թվում, բայց ներսում դատարկ է՝ ոչինչ չկա:
Գիտե՞ք ինձ համար չափազանց ծիծաղելի է թվում ասենք հենց՝ «Ճակատագիրը քո ձեռքերում է» միտքը, քանի որ ճակատագրի ուղղին կախված է ոչ միայն քեզնից այլ նաև մեծ դեր ունի քեզ շրջապատող միջավայրը: Կամ մի՞թե ծիծաղելի չէ «Մենք բոլորս ծնված ենք հաջողակ լինելու համար» միտքը: Նախ սկսենք նրանից, որ հաջողակ հասկացողությունը շատ հարաբերական է և տարբեր մարդկանց համար այն տարբեր բնույթ ունի: Կամ այս վերջերս ինչ որ մի տեղ կարդացի այսպիսի միտք. «դու հաջողակ չես, որովհետև չես ուզում, որ հաջողակ լինես»: Աբսուրդի հասնող միտք, չնայած չեմ բացառում, որ որոշ մարդկանց վրա այն ինչ-ինչ ներգործություն կարող է թողնել: Մի հատ խորը մտածեք, այդ ո՞ր մարդը չի ուզում հաջողակ լինել:
Ես այս երևույթին տվել եմ «Հերբալայֆ» տեսակ անվանումը՝ կարծում եմ հասկացաք ինչու:
Ծիծաղելի է, բայց միևնույն ժամանակ նաև տխուր, որովհետև մարդկանց ուղեղները լվանում են, որովհետև մարդկանց մատուցում են անորակ և անիմաստ ապրանք, իսկ մարդիկ հույսով, որ կբուժվեն մեծ քանակներով գնում են այն: Իսկ երբ հասկանում եմ, որ իրենք խաբված են՝ հետևանքները լինում են է՛լ ավելի ողբերգական, քան մինչ այդ ապրանքը գնելը:
Մի՛ թողեք լվան Ձեր ուղեղները….