fbpx

50 տարվա ընթացքում Facebook-ը կվերածվի թվային գերեզմանի։ Հետազոտություն

Այս պրոբլեմը մինչ այս ոչ ոք չէր կանխատեսել…

Ոչ այդքան հեռու ապագայում Facebook-ում կլինեն ավելի շատ էջեր, որոնք պատկանում են մահացած մարդկանց, քան կենդանի մարդկանց էջերը։

50 տարվա ընթացքում Facebook-ը կվերածվի հարյուր միլիոնավոր մարդկանցով թվային գերեզմանի՝ ինչը օրինաչափ հարց է առաջ բերում, ո՞ւմ են պատկանում մահացած մարդկանց տվյալները։

Օքսվորդի համալսարանի կողմից իրականացված ինտերնետի հետազոտությունները ցույց են տալիս, որ ելնելով 2018 թվականի օգտատերերի քանակից, 2100 թվականի կմահանա ոչ պակաս քան 1.4 միլիարդ օգտատեր։

Դա նշանակում է, որ 2070 թվականին մահացածների թիվը կանցնի կենդանի մարդկանց թվից։

Եթե Facebook-ը շարունակի աճել, ապա դարի վերջում մահացած օգտատերերի թիվը կարող է հասնել 4.9 միլիարդի։

Հետազոտության ղեկավար Կարլ Օմանն ասում է.

«Այս վիճակագրությունը բարձրացնում է նոր դժվար հարցեր այն մասին, թե ո՞ւմ են պատկանում այդ տվյալների իրավունքները, ինչպե՞ս է պետք դրանց հետ վարվել՝ մահացածի հարազատների և մտերիմների հետաքրքրություններից ելնելով և թե ինչպես են ապագա պատմաբանները կարողանալու հետազոտությունների համար օգտագործել դրանք։

Հասարակության մակարդակում մենք նոր ենք սկսում այդպիսի հարցեր տալ, և պատասխանները դեռևս շատ հեռու են։ Մեր թվային մասունքների ղեկավարումը վերջին հաշվով կվերաբերվի սոցիալական ցանցի բոլոր օգտատերերին, որովհետև մի օր մենք կմահանանք և մեզանից հետո կթողնենք տվյալների զանգված։

Սակայն մահացած օգտատերերի պրոֆիլների ամբողջությունը իրենից ավելին է ներկայացնում, քան մասերի գումար։ Այն իրենից ներկայացնում կամ կարող է ներկայացնել մեր համընդհանուր թվային ժառանգության մաս»։

Հետազոտության համահեղինակ Դևիդ Ուոթսոնը պարզաբանում է.

«Պատմության մեջ առաջին անգամ մարդկային վարքի և մշակույթի այդպիսի հսկայական արխիվը հավաքված է մեկ վայրում։

Ինչ-որ առումով այդ արխիվի կառավարումը կլինի կառավարում մեր ամբողջ պատմության վրա։ Այդ պատճառով շատ կարևոր է անել այնպես, որպեսզի այդ պատմական տվյալների հասանելիությունը սահմանափակված չլինի մեկ առևտրային ընկերության կողմից»։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
50 տարվա ընթացքում Facebook-ը կվերածվի թվային գերեզմանի։ Հետազոտություն
Իսկ դուք գիտեիք, որ…