fbpx

Գեղեցկության տենդենցներ, որոնք ծագել են Արևելքում

Գեղեցկության և գեղեցկանալու ժամանակակից մեթոդները, որոնք ամբողջական արարողակարգերի են արդեն վերածվել, պարզվում է, որ փոխանցվել են սերնդեսերունդ և իրենց արմատներով հասնում են մինչև Հին Եգիպտական ժամանակներ։ Հնագիտական և հնէաբանական գիտական տվյալները ցույց են տալիս, որ գեղեցկանալու շատ եղանակների համար, որոնք կան այսօր, մարդկությունը պարտական է Արևելքին։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը․

Եղունգների լաք

Դեռևս Հին Եգիպտոսում եղունգների լաքն օգտագործվել է։ Պահանջված են եղել հատկապես կարմիր և վառ նարնջագույն երանգները։ Եղունգների լաքերը պատրաստում էին հատուկ ծատասեակի ծաղիկների չորացած թերթիկներից։ Չորացրած ծաղկաթերթիկները Հին Եգիպտոսում խառնել են ջրի հետ, ստացված լուծույթը քսել եղունգներին։

Թուրքական բաղնիք

Թուրքական բաղնիքը կամ «համամը» հանդիսանում է մարոկոյական և թուրքական մշակույթի մի մասը։ Այն լայն տարածում ունի ժամանակակից սպա-կենտրոններում ևավանդական բաղտնիքներում։ Ներառում է մարմնի պիլինգ, մերսում, շոգեբաղնիք և սառը ջրով ցողում։

Սնուցիչ վաննաներ

Հայտնի է, որ դեռ Հին Եգիպտոսի Կլեոպատրա լեգենդար թագուհին մեղրով սնուցիչ վաննաներ է ընդունել։ Այս պրոցեդուրան հասել է նաև մեր օրեր, թեև քիչ հասանելի է։ Կաթով և մեղրով վաննաները օգտագործվում են մարմնի մաշկի խոնավեցման, փափկացման և ծերացման պրոցեսի դեմ պայքարի համար։

Կեղծամներ

Կեղծամները բավական տարածված էին դեռ Հին Եգիպտոսում։ Նախապես կեղծամների պատրաստման համար օգտագործվում էին մարդկային մազեր, սակայն այնուհետև կիրառության մեջ մտավ նաև ձիու մազը։ Այդ շրջանում էլ փորձել են իրականացրել մազաճեցման պրոցեդուրաներ։

Օծանելիք

Դեռ Հին Արևելքում օգտագործվել են օծանելիքներ, որոնք պատրաստված են եղել կարդամոնից, դարչինից, շաֆրանից, բալասանի յուղից, խունկից։

Շուգարինգ

Սա մազահեռացման բնական մեթոդ է։ Կիրառվել է դեռ Հին Եգիպտոսում։ Շաքարից, կիտրոնի հյուիթից և ջրից բաղկացած խառնուրդը քսել են մազերի վրա, ապա հեռացվել։

Դեմքի և մարմնի խնամքի միջոցներ

Դեմքի տոնիկներ, լոսյոններ, կավե դիմակներ և դեմքի ու մարմնի խնամքի այլ պարագաների մասին իմացել են և դրանք ակտիվ կիրառել են Հին Արևելքում։ Եգիպտոսում օրինակ դրանք օգտագործվել են տարիքային ծերացման դեմ պայքարելու և դեմքն ու մարմինը մաքուր ու խնամված պահելու համար։

Այտերի կարմրաներկ

Կարմիր կավից առաջին այտի կարմրաներկերը ստացվել են Հին Եգիպտոսում։ Դրանք դեմքին քսվել են հատուկ վրձնի միջոցով։ Այն նաև պաշտպանել է դեմքը անապատի վնասակար ազդեցությունից։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գեղեցկության տենդենցներ, որոնք ծագել են Արևելքում
Կենդանակերպի ամենաանմոռանալի նշանները