Գիտնականները պնդում են, որ ապագայում մեզ մեծ փոփոխություններ են սպասվում, և մարդկությունը նույնպես չի լինի նախկինի նման: Մարդիկ փոխվում են, արյունները խառնվում են, ի հայտ են գալիս նոր դեմքեր:
Մարդն անընդհատ ադապտացվում է փոփոխվող բնակության միջավայրին: Չնայած մենք դա չենք նկատում, էվոլյուցիայի պրոցեսը կանգ չի առնում: Դա ակնառու կերպով ցուցադրում է National Geographic-ի նյութը:
Ռասաների և ազգերի խառնվելով ի հայտ են գալիս մարդիկ անսովոր, նույնիսկ նախկինում չտեսնված տեսքով: Այդ պատճառով հանրահայտ ամսագիրը հարց է տալիս․ իսկ ինչպիսի՞ տեսք կունենա տիպիկ ամերիկացին 2060 թվականին:
Փոփոխությունները կլինեն ոչ այդքան ռադիկալ, ինչպես շատերն են պատկերացնում․ մեր մարմինը չի մուտացվում ինչ-որ այլմոլորակային երկվորի նման: Բայց արյունների խառնումը կբերի նրան, որ սպիտակները կդադարեն լինեն ամենամեծաքանակ ռասան:
Նրանց փոխարինման կգան բազմաթիվ մետիսներ՝ մաքուր «եվրոպական» արտաքինը հազվագյուտ կլինի: Արդյունքում խտրականություններն ու նախապաշարմունքները ավելի քիչ կլինեն, որովհետև ռասաները կմիախառնվեն ամենազարմանալի կոմբինացիաներով:
Բոլոր այս դիմանկարները National Geographic-ի պատվերով ստեղծել է լուսանկարիչ Մարտին Շելլերը: Ամենահետաքրքիրն այն է, որ սա չմշակված լուսանկարներ են, իսկական խառը ամուսնությունների սերունդներ, որոնք այսօր անսովոր տեսք ունեն, իսկ մի քանի տասնամյակ հետո կդառնան սովորական:
«Արյան խառնումը կբերի նոր ռասաների առաջացման, և հնարավոր է որոշ հին ռասաների վերացման», – գրում է ամսագիրը:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։