fbpx

Սիրո և անհատի ներաշխարհի թեմաներով էսսեների մրցույթ

Հեղինակ-ստեղծագործող Մարի Հովհաննիսյանը (Mari Love) մի քանի շաբաթ է, ինչ հայտարարել է սիրո և անհատի ներաշխարհի թեմաներով էսսեների մրցույթ, որը լայն տարածում է գտել համացանցում և արդեն ունի մի շարք համախոհներ և աջակիցներ: Մրցույթը մեկնարկել է նոյեմբերի 12-ին և բաղկացած է երկու փուլից: Ընթացքի մեջ է երկրորդ փուլը: Հայտ ներկայացրած 32 մասնակցից ընտրվել են հինգ լավագույնները, որոնց աշխատանքները տեղադրված են www.mariloveblog.blogspot.com կայքում: Ընթերցողները Facebook-յան like և օդնոկլասսնիկյան класс կոճակների միջոցով կընտրեն հաղթողին, ում սպասվում են անակնկալ նվերներ մրցույթի նախաձեռնողից և հովանավոր Beeline ընկերության կողմից: Հանդիպումը տեղի է ունենալու մրցույթի հովանավոր Sean’s AlcoHall բարում: Մարի Հովհաննիսյանը մրցույթի մասին ասում է. «Մրցույթի հիմնական նպատակը գրական խոսքի զարգացումն է, մարդկանց հավատ ներշնչելը, որ ամոթ չէ ստեղծագործել, գրել սեփական զգացմունքների մասին և դրանք կիսել մյուսների հետ: Այժմ շատ ոգևորված եմ, որովհետև, ճիշտն ասած, այսպիսի աշխուժություն չէի ակնկալում»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սիրո և անհատի ներաշխարհի թեմաներով էսսեների մրցույթ
Ո՞վ է բնակվում Մարիանյան իջվածքի խորքերում