fbpx

Մի վստահեք այն մարդուն, ով օժտված է այս 5 որակներով: նա Ձեզ կդավաճանի

Ժամանակակից կյանքի ռիթմն այնպես է դասավորված, որ մենք մեր անձնական տարածք ենք ներս թողնում մարդկանց: Որոշները երկար չեն մնում, մյուսները մնում են մեր կողքին որոշ ժամանակ: Որոշների հետ սկսում ենք անկեղծ ընկերություն անել, մյուսներին անկեղծ սիրահարվում ենք: Եվ դա իհարկե հրաշալի է, բայց եթե Ձեր նոր (կամ հին) ընկերոջ, սիրելի մարդու կամ ուղղակի լավ ծանոթ մարդու մոտ նկատում եք այս 5 որակները, ապա վստահ եղեք, որ այդ մարդը Ձեզ կդավաճանի: Այդպես է պատահում միշտ:

Նա էգոիստ է

Էգոիստին ամբողջովին վստահել պետք չէ: Նա երբեք չի խոստովանի իր սխալները և ամեն ինչում մեղավոր կհամարի Ձեզ, իսկ հարմար առիթի դեպքում կհիշեցնի և՛ ասված խոսքերը, և՛ գաղտնիքները․․․ Բացի դրանից, էգոիստը միշտ ընտրում է ինքն իրեն, իր հարմարավետությունն ու հարմարությունը, իսկ դա նշանակում է, որ նա հանուն Ձեզ երբեք ոչինչ չի զոհաբերի:

Նրա մոտ բացակայում է էմպատիան

Նրանք, ովքեր դավաճանում են, սովորաբար ամբողջովին զուրկ են էմպատիայից՝ կարեկցելու և ուրիշի էմոցիաները հասկանալու զգացումից: Եվ դա հասկանալի է, այդպիսի մարդն ուղղակի խղճի խայթ չի զգում կատարած ստորության համար: Եթե դուք նկատում եք, որ մարդու մեջ չկա էմպատիայի և ոչ մի նշույլ, ապա արժե որ սահմանափակեք նրա հետ շփումները:

Չի կարողանում լեզուն ատամների արանքում պահել

Մարդն, ով ուրիշի գաղտնիքները Ձեզ է պատմում, միանշանակ արժանի չէ Ձեր վստահությանը: Վստահ եղեք, որ Ձեր գաղտնիքներն էլ կբարձրաձայնի ուրիշների մոտ:

Նա նման է քամուց պտտվող հողմացույցի

Եթե մարդը փոխում է իր կարծիքը և վարքը կախված նրանից, թե որտեղ և ինչպես նա ավելի շահեկան դիրք կունենա, ապա այդ մարդը հաստատ նա է, ով առաջին իսկ հնարավորության դեպքում կդավաճանի Ձեզ:

Նա պատրաստ չէ օգնել

Նա օգնություն է խնդրում, նա ստանում է օգնություն, նա նույնիսկ կարող է ասել․ «շնորհակալություն օգնության համար», բայց երբ դուք հայտնվեք մի իրավիճակում, երբ Ձեզ հարկավոր կլինի ընկերոջ ձեռք, ապա նա Ձեր կողքին չի լինի: Եթե մարդը պարբերաբար Ձեզ թողնում է «դժվարության» մեջ, ապա իմացեք, որ նա այն մարդն է, ով երբեք չի գա Ձեզ օգնության:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 16 assessment, среднее 4.44 из 5 )
MediaMag
Մի վստահեք այն մարդուն, ով օժտված է այս 5 որակներով: նա Ձեզ կդավաճանի
Կաթիլ տերևի վրա – ֆոտոշոփի վիդեո դաս