fbpx

Ամուսին բռնակալներ. 5 ամենակոշտ Կենդանակերպի նշանները

Գոյություն ունեն բազմաթիվ բռնակալ-տղամարդիկ, որոնք ահաբեկում են կանանց, ճնշումներ գործադրում, ստորացնում թե՛ ֆիզիկապես, և թե՛ բարոյապես։ Բայց ինչո՞ւ են նրանք իրենց այդպես պահում։ Կախվա՞ծ է արդյոք դա այն յուրահատկությունների հետ, որ մարդը ստանում է ի ծնե։ Աստղաբանները գտնում են, որ այո։ Եվ նրանք կազմել են ըստ կենդանակերպի նշանի ամենակոշտ բռնակալների իրենց թոփ 5-ը։

5-րդ տեղ՝ Խոյ

Այս բռնակալի գլխավոր վտանգավորությունը կայանում է նրանում, որ հնարավոր չէ նրան անմիջապես ճանաչել։ Ի տարբերություն դեսպոտ և կպչուն Կարիճի, նրանք կարողանում են լավ քողարկվել։ Նրա հետ առաջին ժամադրությունը կարող է լի լինել հոգատարությամբ և ուշադրությամբ։ Բայց ժամանակի ընթացքում նրանք սկսում են ակտիվորեն պնդել իրենց հեղինակությունը և ճնշել կնոջը։ Նա համոզված է, որ միայն իր կարծիքն է կարևոր։ Իսկ համոզելու համար նա կարող է կիրառել տարբեր մեթոդներ՝ կոպտությունից և հայհոյանքից  մինչև խղճահարություն առաջացնող հայացք և անընդհատ հիշեցում այն մասին, թե որքան շատ բան է նա անում Ձեր հարաբերությունների համար։

4-րդ տեղ՝ Խեցգետին

Ո՞վ կմտածեր, որ քնքուշ և ուրախ Խեցգետինները կարող են հայտնվել ամենավտանգավոր բռնակալների ցուցակում։ Ֆիզիկական բռնության նրանք դժվար թե ունակ լինեն, փոխարենը կարողանում են իրենց կանանց բերել սարսափելի հոգեկան տառապանքներ։ Նրանք լռակյաց բանտապետեր են, որոնք երազում են փակել իրենց կանանց տանը, որպեսզի կինը պատկանի միմիայն իրենց։ Փոխարենը չափազանց շատ են սիրում կանացի ուշադրություն, պարբերաբար դավաճանում են և, ինչը ամենավիրավորականն է՝ տեղի ունեցածում բավական համոզիչ մեղադրում են միայն կնոջը։

3-րդ տեղ՝ Առյուծ

Գեղեցիկ և արքայական Առյուծները՝ սարսափելի էգոիստներ են։ Նրանք ունակ են խանդել, կառավարել ամեն ինչում և պարտադրել սեփական կարծիքը։ Ընտանեկան կյանքում նրանք օգտագործում են բարոյական ճնշումը, իսկ երբ գործը հասնի ծայրահեղ կետին՝ ունակ են նույնիսկ հարվածել սեփական կնոջը։ Չափազանց վտանգավոր են բարկության մեջ, բայց ավելի սարսափելի են, երբ նրանց փաստի առաջ են կանգնեցնում։ Սովորությունները դժվար է վերացնել, այդ պատճառով ավելի լավ է մի սնեք նրա էգոն և մի բարձրացրեք նրան երկինք։

2-րդ տեղ՝ Կարիճ

Տղամարդ-մակաբույծ։ Նա կարծես հոդվածոտանի լինի, որի անունով էլ անվանվել է իր նշանը։ Նա կփորձի իր կնոջ մեջ գտնել ցավոտ տեղը և խայթել հենց այնտեղ։ Նա սարսափելի խանդոտ է և միշտ առիթ կգտնի դժգոհելու։ Այդպիսի տղամարդիկ սեփականատեր են, որոնք փորձում են ընտանիքում իշանությունը իրենց ձեռքը վերցնել և ամեն գնով ղեկավարել կնոջը։ Դրանում նրանք կարող են հասնել աբսուրդի։ Օրինակ, հասցնելով արցունքների, հարցնել թե ինչու ասեցիր մայրիկիդ կամ ընկերուհուդ այն արտահայտությունը, այլ ոչ թե ուրիշը։

1-ին տեղ՝ Ցուլ

Եվ այսպես, ո՞վ է գերազանցել բոլորին իրենց ագրեսիվությամբ հայտնի Կարիճներին։ Դուք չեք հավատա, բայց դա Ցուլն է։ Սա ամենավտանգավոր նշանն է։ Այսպիսի տղամարդիկ իրենց կանանց կպահեն փշե ձեռնոցներով։ Իսկ եթե կինը չընդունի նրանց փաստարկները՝ ունակ են հարվածել։ Եթե կինը հեռանում է նրանցից՝ կհետապնդեն և կսպառնան ֆիզիկական վնասով։ Այդպիսի Ցլերից, իրենց վատագույն դրսևորմամբ՝ ավելի լավ է խուսափել։

Իսկ Ձեր զուգընկերը հայտնվե՞լ է այս ցուցակում։ Համաձա՞յն եք արդյոք աստղաբանների կարծիքի հետ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Ամուսին բռնակալներ. 5 ամենակոշտ Կենդանակերպի նշանները
Ինչպես են հայտնիները ծախսում իրենց միլիոնները (տեսանյութ)